Մի լուր կարդացի, որ Շուշան Պետրոսյանին վերջնագիր են ներկայացրել իշխանությունները՝ կամ մանդատդ, կամ էլ սկզբունքներդ: «168 ժամ»-ի տվյալներով՝ խնդրո առարկան Շուշանի քվեարկությունն է՝ պարտադիր կուտակայինի մասով, որտեղ նա բոյկոտել է քվեարկությունը, թեև մի կերպ է քվորում ապահովվել:

Չգիտեմ, թե որքանով է իրականությանը համապատասխանում վերջնագիր ներկայացնելու տարբերակը, բայց շատ եմ հարգում Շուշանի այդ քայլը՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ՀՀԿ-ական պատգամավոր, որովհետև իր այդ քայլով Շուշանը ապացուցեց, որ ոչ բոլոր ՀՀԿ-ականներն են գնդակահարության ենթակա ազգի թշնամի:

Եթե, այնուամենայնիվ, նման վերջնագիր է եղել, ապա Շուշան ջան, թքի ու դուրս արի: Դու արդեն լեգենդ ես՝ որպես արտիստ, իսկ այս պատմությունը կսարքի քեզ լեգենդ որպես մարդ, ում չկոտրեց ու չփչացրեց համակարգը և իշխանությունը:

Ու եթե ինչ-որ պահ ես կասկածել եմ դրա վրա, ներողություն եմ խնդրում ու կոչ եմ անում ներողություն խնդրել բոլոր նրանց, ովքեր Շուշանի վրա դույլերով ցեխ էին շփում, ինչ նա պատգամավոր դարձավ:

Կեցցե՛ս Շուշան Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել