1  Մատրիցա

foto-the-matrix-2

Գիտաֆանտաստիկ ժանրի ազդեցիկ ֆիլմերի այս ցանկն անկատար կլիներ առանց Վաչովսկիների «Մատրիցա. Վերալիցքավորում» և «Մատրցա. Հեղափոխություն» ֆիլմերի: Սա ասես իսկական ներբող լինի թե՛ փիլիսոփաների, թե՛ ֆուտուրիստների և թե՛ գիտաֆանտաստիկայի երկրպագուների համար:

«Մատրիցան» ֆիլմ է, որը ստեղծվել է բառացիորեն մտքիդ հետ խաղալու համար: Ֆիլմի հիմնական սյուժեն պատմում է այն մասին, որ 1999-ի աշխարհը, որը մենք հավատացած ենք, թե իրական է, իրականում մեծ կեղծիք է, խաբուսիկ շղարշ, որը ստեղծվել է չարախինդ մեքենաների կամ մեխանիզմների կողմից՝ մարդկությանը կենտրոնացված կիբեր-աշխարհում պահելու համար, մինչ իրենք կառավարում են մեր մարմինները՝ իրենց գլոբալ գերիշխանության արշավն իրականացնելու համար:
Միայն էկրանից հոսող կանաչ ծածկագրերը բավական են շփոթության մեջ ընկնելու համար, սակայն ֆիլմը բավականաչափ դիտելուց հետո կհասկանաք Վաչովսկիների նպատակը, որն է ձեր ուշադրությունը հրավիրել մարդկության ոչնչացման ևս մի հնարավոր տարբերակի վրա, որն իր հերթին մարդկանց կողմից ստեղծված արհեստական բանականությամբ մեքենաներն ու մեխանիզմներն են:

 2  Անիծյալների կղզին

Shutter-Island

Թերևս բոլոր նրանք, ովքեր դիտել են այս ֆիլմը, կհամաձայնեն, որ Մարտին Սկորսեզեի «Անիծյալների կղզին» ֆիլմում ունեցած իր դերակատարման համար Լեոնարդո դի Կապրիոն իսկապես Օսկարի էր արժանի: Այստեղ Դի Կապրիոն խաղում է ամերիկացի մարշալի դերում, ով իր գործընկերոջ հետ այցելում է Անիծյալներ կղզի՝ մտավոր ու հոգեկան հիվանդ հանցագործների բուժման հաստատություն, հիվանդներից մեկի անհետացումը հետաքննելու համար: Անհետացած հիվանդի փնտրտուքների ընթացքում դի Կապրիոն սկսում է կասկածել, որ իրականում ինքն էլ հնարավոր է՝ կղզու հիվանդներից մեկն է, և այս ամենն ուղղակի հատուկ ծրագիր է ինքն իրեն ընդունելու համար: Սակայն վերջում նա հավատում է, որ իրեն այնտեղ պահում են բռնի ուժով, իր կամքին հակառակ:

Ֆիլմը հանդիսատեսին ստիպում է մտածել՝ արդյո՞ք իրոք նա խելագար է…

 3  Շատրվան

vlcsnap-2009-07-23-17h52m18s243-774078

Սա իսկական ոգեշնչող ֆիլմ է կյանքի, սիրո, մահվան ու անխուսափելիի ընդունման մասին՝ անկախ այն բոլոր քայլերից, որոնք կարող ես անել հանգամանքների արդյունքը փոխելու համար: Դարեն Արանովսկին «Շատրվան» ֆիլմում միախառնում է գիտաֆանտաստիկայի և ֆենթազի ժանրերն ու կրոնը: Ֆիլմը մի մարդու (Թոմաս) մասին է, ով բաժանված է երեք տարբեր ժամանակահատվածների մեջ՝ ապրելով տարբեր կյանքեր. 16-րդ դարի ինկվիզիցիայի տարիներին իսպանացի զինվոր, ժամանակակից օրերում գիտնական և 26-րդ դարում տիեզերագնաց:
Բոլոր երեք կյանքերում Թոմասը փորձում է կնոջ մահացու հիվանդության համար բուժում գտնել, մինչև որ պարտության է մատնվում կնոջ վերահաս մահվան կողմից: Ի վերջո նա հասկանում է, որ սա կյանքն է, որի դառը վերջը մահն է:

 4  Մաքուր բանականության հավերժ փայլատակում

Eternal Sunshine Of The Spotless Mind 1

Չարլի Կաուֆմանը և Միշել Գոնդրին գիտաֆանտաստիկ ռոմանտիկ ֆիլմ են ստեղծել, որը միախառնում է դիտողի սիրտն ու միտքը: Գլխավոր հերոսը՝ Ջոուել Բարիշը, փորձում է մաքրել իր նախկին ընկերուհու մասին ունեցած բոլոր հիշողությունները այն բանից հետո, երբ աղջիկը նրա մասին հիշողությունները ջնջում է: Ֆիլմը դիտողները մի աշխարհի են ականատես են լինում, որտեղ բախվում ու վերապրում են երկու հիշողությունները, որոնք անհետանում են մաքուր դատարկության մեջ, որը բազմաշերտ ու առեղծվածային միտքն է:

 5  Հիշիր

memento-2000-07-g

Չնայած Քրիստոֆեր Նոլանն առավել հայտնի է «Սև Ասպետը» եռամաս ֆիլմով, «Սկիզբը» ֆիլմով ու ֆրոյդյան գաղափարներով, այնուամենայնիվ, «Հիշիր» ֆիլմը նրա լավագույն աշխատանքներից մեկն է, որն արժանի է ուշադրության: Ֆիլմում գլխավոր հերոսը՝ Լեոնարդ Շելբին, ում մարմնավորում է Գայ Փիրսը, հրազենային վնասվածք է ստանում, որից հետո կարճատև հիշողության խանգարում է ձեռք բերում: Նա սկսում է իր կյանքի նոթերը գրառել դաջվածքների ու նկարների միջոցով:

Ֆիլմը դիտողներն ականատես են լինում Շելբիի՝ կնոջ մարդասպանին գտնելու պայքարին իր քաոսային կյանքում, որը կոչվում է ամնեզիա:
Նոլան եղբայրները ֆիլմում հակառակ ժամանակագրական հաջորդականություն են օգտագործում, որը խաղում է դիտողի մտքի հետ: Ֆիլմը կարելի է դիտել մի քանի անգամ ու երբեք չձանձրանալ:

 6  Սկիզբը

Inception-inception-2010-15204299-1280-800

Քրիստոֆեր Նոլանի ու Լեոնարդո դի Կապրիոյի համագործակցությամբ նկարահանված ևս մեկ ֆիլմ, որտեղ մենք ապրում ենք կորպորատիվ լրտեսության նոր աշխարհում, ուր դի Կապրիոյի մարմնավորած կերպարը՝ Կոբը, և իր՝ երազներ ներշնչող խումբը փորձում են մարդկանց գիտակցության մեջ գաղափարներ «ցանել»:
Միայն Կոբն է, որ գիտի դրա հնարավորության մասին, սակայն նրա թիմն ամեն դեպքում նրա հետ է:
Մինչ նրանք իրենց թիրախի մտքի մեջ են ներխուժում՝ նրանց դեմ խոչընդոտներ են դուրս գալիս՝ երազների անվտանգություն, ժամանակ, համոզմունքներ և ծանրագույնը՝ ենթագիտակցությունը: Ինչ-որ մեկի միտքը մտնելու և նրա երազները կառավարելը, երբեմն երազը երազի միջով ավելի խորը գնալը կարող է իսկապես խառնել ձեր միտքը ֆիլմը դիտելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել