Tert.am-ը գրում է.
Թայվանում նախօրեին աղետի ենթարկված ինքնաթիռի զոհերի հարազատները 33.000-ական դոլար կստանան։ Տուժած ուղևորները՝ 6.000-ական դոլար, ասվում է TransAsia Airways ընկերության հաղորդագրության մեջ, որին պատկանել է ինքնաթիռը։
Չինաստանի և Թայվանի իշխանություններն իրենց ցավակցությունն են հայտնել ATR-72 ինքնաթիռի կործանման առնչությամբ։ «Այսօր շատ տխուր օր է թայվանական ավիացիայի պատմության մեջ։ Ամբողջ Թայվանն է սգում»,- հայտարարել է Թայվանի ղեկավար Մա Ինցզյուն։
Չինաստանի նախագահ Սի Ձինպինը նշել է, որ «խորը վիշտ է զգում» տեղի ունեցած աղետի համար, փոխանցում է ДНИ.ru-ն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/07/24/taiwan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել