Արցախում կառուցվող ռազմական ակադեմիայում հայերից բացի պետք է սովորեն նաև ազգային փոքրամասնությունները, որոնք ադրբեջանական լծի տակ են: Բայց արդյո՞ք նրանց մեծ մասը այդ մասին գիտի, ադրբեջանական քարոզչամեքենան զօրուգիշեր փոքրամասնություններին համոզում է, որ նրանք թուրք են, որ հայերը նաև իրենց թշնամիներն են և սահմանում բերում են ծառայելու հենց փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Պետք է համացանցի միջոցով ասենք նրանց, որ մեր թշնամին թուրքն է, որ մենք նրանց հետ կիսելու բան չունենք՝ բացի Ադրբեջանի տարածքից, որը մերն է պատմականորեն: Նրանց պետք է հասանելի դարձնենք, որ նրանց համար ռազմական ակադեմիայի դռները բաց են, որ ապագա իրենց անկախ հայրենիքների զինվորականները դառնան: Պետք է ասենք, որ մենք ենք այդ տարածքի տերը, իսկ թուրք քոչվորը՝ եկվոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել