Tert.am-ը գրում է.
Սրտանոթային հիվանդությունները մահվան հիմնական պատճառն են հանդիսանում ողջ աշխարհում: Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Huffington Post-ին, Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների հետազոտությունների համալսարանի և Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի անցկացրած ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընկույզը կարող է նվազեցնել սրտային հիվանդությունները գրեթե մեկ երրորդով:
Նախորդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա մասնագետները պարզել են, որ որոշակի չափաբաժնով ընկույզի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը 28-29%-ով և այլ հիվանդությունների պատճառով առաջացող մահացությունների ռիսկը՝ 17%-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/07/23/ynkuyzi-ogtakarutyuny/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել