Արևմտյան Հայաստանի քաղաքներով և գյուղերով անցնելիս կրել ենք շապիկներ «Ես քեզ սիրում եմ Հայաստան» գրառումներով, ամեն տեղ ծածանել ենք Եռագույնը, ամեն քաղաքում այդ քաղաքի անունով Հայկական կոնյակով խմել ենք քաղաքի կենացն ու ազատագրման համար, Ախթամարի «Սուրբ Խաչ» եկեղեցում Ter Garegin Arsenyan-ի հետ հնչեցրել ենք աղոթք առ Աստված, կատարվել է եկեղեցական ծիսակատարություն: Manush Harutyunyanը եկեղեցում հնչեցրել է հոգևոր երգեր, չնայած թուրք պահակները ընդդիմանում էին,լողացել ենք Վանա լճում, այնպիսի վայրերում ենք Եռագույն ծածանել, որ Ani Tour-ի տնօրեն պարոն Առուշանյանը ապշած էր մնացել և մեր խմբին տվեց ամենահանդուգն խումբ կոչումը: Ասածս ինչա, փոքր շյուղը մի սարքեք մի մեծ գերան: Իսկ եթե մենք հրապարակենք այն ինչ արեցինք կամ անում էինք թուրք ոստիկանների և պահակների կամքին հակառակ... Երբ Արևմտյան Հայաստանը մեզանով անենք,նոր գլուխ գովենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել