Վնասը` $1,4 միլիարդ

Պատիժը` 6,5 տարվա ազատազրկում

1995 թվականին Barings բանկի սինգապուրյան մասնաճյուղի ավագ թրեյները ինքնակամ ֆյուչերսների ռիսկային գործողություններով իր բանկը հասցրեց սնանկության եզրին: Պատճառված վնասի չափսը կրկնակի ավելի շատ էր, քան վարկային կազմակերպության ակտիվների գինը, որոնք արդյունքում վաճառեցին սիմվոլիկ 1 եվրոյով: Երբ Թրեյդերը հասկացավ, որ անհնար է թաքցնել իր ձախողումները և պատճառած վնասը, նա պարզապես փախավ՝ իր աշխատասեղանին թողնելով մի գրություն, որում մենակ մեկ միտք էր գրված. «I’m sorry»:

Սակայն արդյունքում, Մալայզիայով ու Թայլանդով տեղափոխվելով Գերմանիա, նա ձերբակալվեց այնտեղ և արտահանձնվեց Սինգապուրին: Կրելով սահմանված պատիժը՝ Նիկ Լիսսոնը փոխեց իր գործունեության ոլորտը և դարձավ իռնալդական Galway United ֆուտբոլային ակումբի տնօրենը: Բացի դրանից, նա գրեց երկու ինքնակենսագրական գիրք, որոնցից մեկի՝ «Խարդախ թրեյդերը. ինչպես ես սննկացրեցի Barings-ը և ցնցեցի ֆինանսական աշխարհը» գրքի հիման վրա նկարահանվեց «Աֆերիստ» ֆիլմը:

Деннис Козловски и Марк Шварц

Վնասը՝ $1,6 միլիարդ

Պատիժը՝ 25 տարի ազատազրկում՝ յուրաքանչյուրին (Շվարցը ազատվել է 2012 թվականի հոկտեմբերին)

Դենիս Կոզլովսկու (տես նկարում) և նրա օգնական Մարկ Շվարցի ղեկավարության ներքո Բերմուդյան կղզիներում գրանցված Tyco Industrial ընկերությունը դարձավ այլ ընկերությունները կլանող գործարքների չեմպիոն. ավելի քան 1000 ընկերություններ մտան միջազգային այդ կոնլոմերատի մեջ: Բայց, ինչպես արդյունքում պարզվեց, որ ընկերության եկամուտների մեծ մասն ամենևին էլ ընդլայնմանը չէր ծառայում. մոտ 6000 միլիոն դոլար վատնել էր Կոզլովսկին, ինչում նրան ակտիվորեն օգնել էր Շվարցը: Հետաքննության ժամանակ ի հայտ եկած ամենասկանդալային ձեռքբերումներից կարելի է հիշատակել 6000 դոլար արժողությամբ լոգարանի վարագույրը և 2000 դոլար արժողությամբ շորի կախիչները: Ընդհանուր վնասը, որ պատճառել էին խարդախներ, կազմել էր 1.6 միլիարդ դոլար, ինչի համար էլ նրանց դատապարտեցին քառորդ դար տևողությամբ ազատազրկման:

Мартин Грасс

Վնասը՝ $1,6 միլիարդ

Պատիժը՝ 8 տարի ազատազրկում

ԱՄՆ-ում Rite Aid դեղատներից երրորդ խոշորագույն ցանցի եկամուտներին 1,6 միլարդ դոլար կազմող ու գոյություն չունեցող եկամուտ գումարելով՝ ցանցի գործադիր տնօրեն Մարտին Գրասսին մղեց մեծ բոնուսների մասին երազանքը: Իր հոր կողմից հիմնված ընկերության մի քանի թոփ մենեջերների աջակցությամբ, Մարտինը կեղծեց վարկային պատմության մասին զեկույցները, ինչպես նաև մուտքի ու ելքի մասին տեղեկատվություններում կեղծ տեղեկատվություն մուտքագրեց և արդյունքում, ինչպես պարզվեց 1999 թվականին հարուցված քրեական գործի շրջանակներում, 1,6 միլիարդի վնաս պատճառեց, ինչի համար էլ 2009 թվականին դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Դատավճիռը լսելուց հետո իր վերջին խոսքում Մարտինը պարզապես ասաց. «Ես ցավում եմ այն վնասի համար, որ պատճառել եմ իմ գործողություններով»:

Квек Адоболи

Վնասը՝ նախնական հաշվարկներով՝ $2,3 միլիարդ

Պատիժը՝ դատավճիռ դեռ չի կայացվել, մեղադրյալը չի ընդունել իր մեղքը և գտնվում է կալանքի տակ, իսկ նրանց սպառնում է 10 տարվա ազատազրկում

Շվեյցարական UBS բանկի՝ ծնունդով գանացի թրեյդեր Կվեկ Ադոբոլուն 2011 թվականին ներկայացվել են մեքենայությունների մեղադրանքներ: Նրան մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման (ղեկավարության կողմից չարտոնված բիրժային խաղերում մասնակցել) և գործարքների զեկույցների կեղծման մեջ: Ընդհանուր առմամբ, հարուցվել է 4 քրեական գործ:

Կազուտսուգի Նամի

Казутсуги Нами

Վնասը՝ $2 միլիարդ

Պատիժը՝ 18 տարի

Սա Ֆորբսի այս ռեյթինգում երրորդ խոշորագույն տնտեսական բուրգն է: 2000 թվականին հիմնված L&G ընկերությունը Նամիի ղեկավարության ներքո գործեց 7 տարի, բայց այդ ընթացքում հասցրել է 36 տոկոս եկամտաբերության մասին խոստումներով ներգրավել 128,5 միլիարդ յեն: L&G ղեկավարության հանդեպ հետաքննությունը սկսվեց այն բանից հետո, երբ 2007 թվականին ընկերությունը դադարեց ներդնողներին վճարումներ կատարելը և հետո ընդհանրապես հրաժարվեց գումարները վերադարձնել: Ըստ էության, ընկերության հաշիվներին այդ փողերն այլևս չկային էլ: Հետաքննության ժամանակ դրանց վրա ընդամենը 300 միլիոն յեն հայտնաբերեցին, որը կազմում է մոտ 3 միլիոն դոլար:

Քննությունը տևեց երեք տարի, և 2010 թվականի գարնանը 76-ամյա Կազուտսուգի Նամին դատապարտվեց գրեթե 20 տարվա ազատազրկման, ինչը, հավանաբար, բարոյական հատուցում հանդիսացավ տուժողների համար, բայց ոչ մի կերպ չկոմպենսացրեց նրանց նյութական կորուստները:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել