Tert.am-ը գրում է.

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպման անհրաժեշտության մասին միջնորդների հայտարարություններին, ասաց. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն, բայց ես չեմ կարծում , որ դա կլինի Փարիզում: Եվ, ամենայն հավանականությամբ, դա չի լինի մինչև ամառվա վերջ: Եվ իրական խնդիրը ոչ թե Մադրիդյան սկզբունքներն են, այլ Ադրբեջանի կեցվածքը: Մինսկի խումբը վերջապես հասկացել է, որ իրական սպառնալիքը գալիս է, ոչ թե Հայաստանի կողմից, այլ՝ Ադրբեջանի: Եվ սահմանագծին վերջին իրադարձությունները, ինչպես նաև, Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակումներն իրականում ուղղված էին Մինսկի խմբին: Եվ երկրորդ իրական մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Ուկրաինայի՝ Ղրիմի իրադարձություններից հետո Ռուսաստանի նոր քաղաքականությունն է: Եվ խնդիրն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանը կշարունակի աշխատել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ Մինսկի խմբի շրջանակներում»:

-Հայաստանի ԵՏՄ անդամակցության համար նոր ժամկետ է հայտարարվել 2015-ի հունվարի 1, որքանո՞վ է դա իրատեսական:

-Վերջին ձգձգումները՝ ԵՏՄ-ին միանալու հարցում, ցույց են տալիս, որ այդ գործընթացն ամբողջովին կործանվում է: Այդ ձգձգումները պայմանավորված են Ղազախստանի և Բելառուսի կողմից ընդդիմությամբ: Անկախ այն հանգամանքից, թե ինչ կասի ՀՀ վարչապետը կամ պետական այլ պաշտոնյա, դա Հայաստանի իրավասություններից դուրս է:

-Այդուհանդերձ, Ձեր կանխատեսմամբ այդ անդամակցությունը տեղի կունենա՞, թե՞ ոչ, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ որպես պայման դրվում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դնելու հարցը, և արդյոք մեր իշխանությունները կգնան այդ քայլին:

-Ո՛չ, իրականում սա նախապայման չէ, և ես չեմ կարծում, որ երբևէ Հայաստանը կմիանա: Խնդիրն այն է, որ Ղազախստանը և Բելառուսը դեմ են հանդես այն 800 անուն ապրանքներին, որոնք Հայաստանը ներկայացնում է: Սակայն տեսականորեն հնարավոր է, որ Ռուսաստանը և ՄՄ-ն պահանջեն, որ ՀՀ-ի և ԼՂ-ի միջև մաքսակետ լինի, և եթե նման պահանջ լինի, Հայաստանն այն կմերժի: Սա ցույց է տալիս, որ Եվրասիական միությունը և Մաքսային միությունը տարբեր պատճառներով և նաև այդ պատճառով Հայաստանի շահերին դեմ են:

-Արգենտինայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանը մտահոգված է, որ Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին, տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց, և դրանից հետո ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ ևս քննադատեցին Ռուսաստանին այդ առթիվ: Չնայած որ նոր չէ, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք էր վաճառում:

-Ողջունում եմ նախագահի դիրքորոշումը, սակայն ունեմ երկու քննադատություն: Առաջին՝ դա պետք է հայտարարվեր, ոչ թե Հարավային Ամերիկայում, այլ Հայաստանում: Երկրորդ՝ Հայաստանի նախագահի հայտարարությունը բավականին ուշացած էր և Սերժ Սարգսյանը բավականին ուշ գիտակցեց, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը Հայաստանի համար վտանգ է ներկայացնում: Ես ավելի շատ քննադատում եմ Ռուսաստանին, որովհետև դա Հայաստանի դաշնակցի պահվածք չէ:

-Ձեր դիտարկմամբ՝ Ռուսաստանը կփորձի՞ Ադրբեջանին ներքաշել Եվրասիական տնտեսական միություն:

-Ո՛չ, դա լուրջ խնդիր չէ: Բաքու կատարած իմ այցի ժամանակ պարզ դարձավ, որ Ադրբեջանն այդ հանգամանքը երբեք հաշվի չի առնի, դա այնքան ոչ ռեալիստական է, որքան որ խոսենք օրինակ՝ Թուրքիան կարող է միանալ Մաքսային միությանը:

- Սակայն միջազգային փորձագետների կողմից ևս շրջանառվում է Թուրքիայի անդամակցության հարցը, ի՞նչ կասեք այդ մասին:

-Դա որևէ լուրջ բան իրենից չի ներկայացնում:

-Դուք թերահավատ եք, որ Հայաստանը ԵՏՄ կմտնի, հիմա պարզ է, որ ԵՄ նույնպես։ Նախկինում շատ էր քննարկվում նաև «ոչ, ոչ»-ի տարբերակը, կարծում եք, որ աշխարհաքաղաքական բախումների այս կիզակետում դա կարող է ավելի՞ նպաստավոր է մեզ համար:

-Իրական վտանգն այն է, որ սեպտեմբերի 3-ի որոշումը ռազմավարական սխալ էր: Ավելի մեծ խնդիրը Հայաստանի շարունակական մեկուսացումն է, ինչպես նաև նրա ՝ որպես պետության, կարևորության անկումը: Ես դեմ եմ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը և գտնում եմ, որ եթե Հայաստանը չանդամակցի, ապա դա որևէ կերպ չի վնասի Հայաստանի երկկողմ հարաբերություններին Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի հարևան երկրների հետ: Հայաստանը դեռևս այս պայմաններում ուժեղ դիրքերում է, եթե համեմատենք Թուրքիայի և Իրանի հետ, չնայած այնտեղի որոշակի դրական զարգացումներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել