UNICEFs 2014 ReportUNICEF-ը այս շաբաթվա սկզբին սարսափելի տվյալներ է հրապարակել մանուկ հասակում ամուսնացող աղջիկների մասին: Մանկահասակ ամուսնությունները բացասական ազդեցություն են թողնում աշխարհի տարբեր ծայրերում բնակվող միլիոնավոր աղջիկների վրա: 2014 թ.-ին երեք կանանցից առնվազն մեկը ամուսնացել է նախքան 15 տարեկան դառնալը (250 միլիոն կին): Ներկայումս ողջ (կենդանի) 700 միլիոն կին ամուսնացել է մինչև 18 տարեկան դառնալը:  Թեպետ ներկայումս աղջիկների՝ սեռական խեղման ենթարկվելու հավանականությունը մեկերրորդով կրճատվել է 30 տարի առաջվա համեմատությամբ, սակայն ավելի քան 130 միլիոն միջինասիացի և աֆրիկացի աղջիկ ու հասուն կին ենթարկվել են սեռական խեղման:   

«UNICEF-ը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել մանկահասակ ամուսնությունների դեմ, քանի որ եթե անգամ թվերը կայունորեն կրճատվեն՝ մինչև 2050 թ.-ն ևս 63 միլիոն աղջիկ կենթարկվի սեռական խեղման: Այս թվերը հուշում են, որ մենք պետք է արագացնենք միջոցառումների ձեռնարկումը և ջանք ու եռանդ չխնայենք արդյունքի հասնելու համար: Եկե՛ք չմոռանանաք, որ սրանք սոսկ չոր թվեր չեն, դրանց միջոցով իրական կյանքեր են ներկայացվում, - ասել է UNICEF-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը, ապա հավելել,- թեպետ սրանք գլոբալ խնդիրներ են, դրանց լուծումները պետք է տեղային լինեն: Լուծումներին պետք է նպաստեն համայնքները, ընտանիքներն ու հենց իրենք՝ աղջիկները, որպեսզի հնարավոր լինի փոխել մարդկանց աղճատված մտածելակերպը և վերջ դնել սեռական խեղմանը և մանկահասակ ամուսնություններին: Չի կարելի թույլ տալ, որ այս սարսափելի վիճակագրությունը բթացնի մեզ, այն պետք է կոնկրետ քայլերի դրդի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել