Tert.am-ը գրում է.

Չնայած հայ-թուրքական սահմանի փակ լինելուն՝ Անիի ավերակներում միջոցառումներ կազմակերպած և Կարսի բերդի վրա հայկական եռագույնը պարզած հայ զբոսաշրջիկները թուրքերի կողմից բացասական վերաբերմունքի են արժանացել, գրում է «Կարս թերթ» թուրքական պարբերականը։

Տեղի ունեցածին արձագանքել է «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը», որի ղեկավար Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, թե հայերն «ազատ տեղաշարժվելով» գալիս բերդի վրա դրոշ են պարզում, և համապատասխան մարմինների ուշադրությունն է հրավիրել այդ փաստի վրա։

Նա հայտարարել է, թե տեղի ունեցածը հայկական լոբբիի և Սփյուռքի նախարարության «գաղտնի նախագծի մի մասն է»՝ 2015թ.-ին Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել