10. Համացանց

Եթե ոմանք կարողանում են լուսնի վրա հողատարածքներ վաճառել, ապա ինչո՞ւ չփորձել վաճառել համացանցը: Մոտավորապես այսպես էր դատում անոնիմ մի վճառող՝ ebay-ում տեղադրելով համացանցը՝ սահմանելով նախնական 1 միլիոն դոլար գին: Դա կարող էր դառնալ դարի գործարքը, եթե, իհարկե, գտնվեր ավանակ, ով կվճարեր այդ լոտի համար պահանջվող գումարը:

9. Այլմոլորակայինի ակտիվության ցուցիչ

Այս տարօրինակ սարքի նախատիպը ստեղծվել  է Բրազիլիայում: Արտադրողները վստահեցնում էին, որ քիչ ձևափոխված այս մագնիսաչափը կարող է ֆիքսել թռչող ափսեների տեղաշարժը, և դրա աշխատունակությունն ապացուցվել էր, երբ Սան-Պաուլոյի երկնքում ՉԹՕ-ներ էին նկատվել: Ի վերջո, բրազիլական այս նոու-հաուն վաճառվեց 135 դոլարով:

8. Կյանքի իմաստ

Ինչ-որ մեկին, այնուամենայնիվ, հաջողվել էր գտնել կյանքի իմաստը և նա… այն վաճառքի էր հանել: Լոտը վաճառվեց 3,26 դոլարով:

7. Ռուսական տիեզերանավի թեստային մոդել

Այս լոտը տեղադրվել էր ռուսական մի ընկերության կողմից և նախնական գինը կազմում էր 2 միլիոն դոլար, բայց հետո գինը հեռացրել էին ու փոխարենը նշել «ոչ այնքան թանկ»: Հայտնի չէ, թե ինչ գին էին ուզում Бор-5 ВКК մոդելի վաճառողները, բայց այն չվաճառվեց: Հավանաբար պոտենցյալ գնորդներին վախեցրեց 5000 դոլար կազմող փոխադրման վարձավճարը:

6. Վամպիրների սկսնակ որսորդի համար պարագաներ

Վամպիրների ցանկացած որսորդի սրտով կլինի այս պարագաների հավաքածուն. արբալետ ու արծաթե գլխիկներով նետեր, փայտե ցից, սուրբ ջրով լցված շիշ և վիրաբուժական գործիքներ: Այս ամենը տեղավորված էր փայտի ամբողջական կտորից պատրաստված արկղում: Ի վերջո, լոտը վաճառվեց 4550 դոլարով:

5. Չորացրած գլուխ

Էկվադորի ջունգլիներից ամենամեծ վիրտուալ շուկայում հայտնվեցին 26 չորացված գլուխներ: Արդյունքում, առաջարկված ամենաբարձր գինը կազմեց 25 դոլար:

4. Շշի մեջ պահվող ուրվական

Այս լոտի պատմությունն առեղծվածային է և միևնույն ժամանակ՝ ռոմանտիկ: Վաճառողը գտել էր փայտե մի արկղ և, բացելով այն, գտել էր երկու շիշ և օրագիր: Շշերից մեկը պատահաբար կոտրվել էր, և այդժամ անզգույշ հայտնագործողին պարուրել էր սև ծուխը: Երկրորդ շիշն ու օրագիրը նա իր հետ տուն էր տարել, ինչից հետո նրան սկսել էր հետապնդել, ինչպես ինքն էր բնորոշել դրան, «Սև արարածը»:

Ցանկանալով ձերբազատվել երկրորդ շշից և դրա հետ նաև ուրվականից՝ տղամարդը աճուրդի էր հանել շիշը: Աճուրդի մասնակիցներին այնքան էր դուր եկել այս պատմությունը, որ լոտի գինը հասել էր 90 միլիոն դոլարի, սակայն հայտնի չէ, թե արդյո՞ք այն ի վերջո վաճառվել էր, թե ոչ:

3. Falcon հրթիռ

Աճուրդի էր հանվել միանգամայն իրական հրթիռ, որը սակայն լրիվ լիցքավորված չէր: Վերջնական առաջարկը եղել է 3950 դոլար:

2. Սերիական մարդասպանի եղունգներ

1979 թվականին Լոուրենս Բիթթեյքերն ու Ռոյ Նորրիսը Հարավային Կալիֆորնիայում 5 մարդ են սպանել: 2007 թվականին Նորրիսի եղունգները վաճառվեցին ebay-ում՝ 9,99 դոլարով: Դրանք սոսնձված էին ամանորյա շնորհավորական քարտի վրա, որը մակագրված էր Նորրիսի կողմից և ստորագրած՝ բութ մատի մատնահետքով՝ որպես ապացույց, որ եղունգները հենց նրան են պատկանում:

1. «Հիվանդությամբ ախտահարված կյանք» կտավը

Սա «Հարոլդ» անունը կրող տղամարդու ինքնանկար էր, ում մոտ 2001 թվականին հայտնաբերել էին գլխուղեղի քաղցկեղ: Հասկանալով, որ նա այլևս չի կարող հոգ տանել իր կնոջ մասին, ով տառապում էր ցրված սկլերոզով, նա սպանել էր նրան՝ կրակելով գլխին, իսկ հետո ինքնասպան էր եղել: Տունը, որտեղ տեղի էր ունեցել այս զարհուրելի պատմությունը, վաճառվել էր և նոր սեփականատերերը հայտնաբերել էին կտավը, ինչից հետո տանը տարօրինակ բաներ էին սկսել կատարվել: Տանտերերի շունը սկսում էր ոռնալ ամեն անգամ, երբ տեսնում էր նկարը, և զույգը ի վերջո աճուրդի հանեց այդ կտավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել