Tert.am-ը գրում է.

Դատարանում ցուցմունք տվեց գործով վկա Ղասըմ Ասոյանը: «Ապրում եմ Աշտարակում, աշխատում եմ Լուսակերտում և ընկերոջս հետ տուն էինք գնում: Մեր դիմացից մի հատ BMW էր գնում՝ շատ ցածր արագությամբ երևի 30-40»,-ասաց վկան, ապա մի շարք մանրամասներ ներկայացնելուց հետո շարունակեց, թե նկատել է վթարը:

Ըստ վկայի՝ «Նիվայի» միջից ինքն ու իր ընկեր Հայկը մեքենայի դռները ջարդելով հանել են աղջիկներին, ու մահացած տղաներին: Սկզբից աղջիկներին են հանել, հետո՝ տղաներին: Դրանից հետո նոր Հայկ ու Արթուր Հակոբյաններին;

Արթուր Հակոբյանն ասել է, թե մի հատ գնացեք, տեսեք, թե BMW -ի վարորդին ինչ ա եղել: «Գնացինք Վարդան Պետրոսյանն ասաց՝ «Ես Վարդան Պետրոսյանն եմ, շա՞տ ա բան եղել»: Ասեցի՝ հա, ահագին բան ա եղել, ու ինքը գլուխը գցեց: Ես իմացա, թե մահացել է, բայց հետո տեսա, որ չի մահացել»,- պատմեց վկան: Հետո տարբեր մեքենաներ են եկել ու տուժածներին տեղափոխել:

Վկան ասաց, թե տուժողներին մեքենայից հանելու համար իր ընկեր Հայկը բարձրացել է աջ կողմի դռան, ոտքը դրել է հայելու վրա և բարձրացել վերև, ինչի ընթացքում հայելին կոտրվել է:

Պատասխանելով պետական մեղադրողի հարցին, ասաց, թե ալկոհոլի հոտ չի զգացել Վարդան Պետրոսյանից:

Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, թե նախաքննության ընթացքում վկան հայելու վերաբերյալ բոլորովին այլ ցուցմունք է տվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել