Суши

Քչերը գիտեն, որ այս ուտեստի ճիշտ անվանումը ոչ թե սուշի է, այլ սուսի: Այն տեսքով, որով մենք սովոր ենք տեսնել այն, սուշին հայտնվել է 1900 թվականին: Ճապոնացի խոհարար Յոխեյը սկսեց հում ձուկ օգտագործել և մատուցել նաև բրինձ: Ուշադրություն դարձրեք, որ ավելի վաղ ձուկը պահում էին այնքան, մինչև այն փափկեր նեխումից, իսկ այն բրինձը, որի մեջ նեխացնում էին ձուկը, թափում էին:

Ահա 11 հետաքրքիր փաստ սուշիի մասին:

1. Այսօրվա դրությամբ սուշիի պատրաստման մեջ կիրառվող ամենատարածված ձկնատեսակը թունա ձուկն է: Ավելի վաղ Ճապոնիայում այս ձկնատեսակը ոչ մի արժեք չէր ներկայացնում, և այն որպես սնունդ օգտագործում էին միայն բնակչության ամենաաղքատ շերտերը:

2. Սուշիի իսկական սիրահար ճապոնացին իրեն երբեք թույլ չի տա Ճապոնիայից դուրս ճաշակել այս ուտեստը: Նա անգամ կհրաժարվի ճաշակել Ճապոնիայում պատրաստված սուշին, եթե այն պատրաստվել է ծովից հեռու գտնվող շրջաններում: Ճապոնացիները վստահ են, որ որակյալ սուշի կարելի է պատրաստել միայն հենց նոր բռնած ձկից:

3. Ընդունված է սուշիի հետ կոճապղպեղ մատուցել, որի նպատակն է չեզոքացնել տարբեր տեսակի սուշիների համը: Երբ դուք փորձել եք սուշիի մի տեսակ, կերեք մի փոքր կոճապղպեղ և միայն դրանից հետո փորձեք մյուս տեսակի սուշին: Միայն այդ կերպ կարող եք լիարժեք գնահատել դրանցից յուրաքանչյուրի համային որակները:

4. Ճապոնիան պատրիարխալ երկիր է: Այստեղ համարվում է, որ սուշի կարող է պատրաստել միայն տղամարդ խոհարարը, քանի որ ճապոնացիները համարում են, որ կնոջ մարմնի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան տղամարդունը, ինչը կարող է վատ անդրադառնալ ուտեստի որակի վրա:

5. Սուշիի պատրաստման վարպետի բարձր կոչում ստանալու համար պետք է ջանասիրաբար սովորել 5 տարի շարունակ: 2 տարի սովորեցնում են, թե ինչպես ճիշտ պատրաստել բրինձը, իսկ մնացած երեք տարին սովորեցնում են ձուկ պատրաստելու արվեստը:

Суши - Интересные факты

6. Նախկինում «սուշի» բառը ոչ թե ուտեստի անուն էր, այլ ձկան պահպանման եղանակի անվանում: Միայն 17-րդ դարում այս բառի հետ սկսեցին ասոցացնել ուտեստներ, որոնք պատրաստվում էին ձկից ու այլ մթերքներից:

7. 2009 թվականին Տոկիոյում տեղ գտած աճուրդի ժամանակ 100 հազար դոլարով վաճառվեց երկնագույն թունա ձուկ, իսկ հաջորդ տարի 122 հազար եվրոյով վաճառվեց 232 կիլոգրամ կշռող թունա ձուկ:

8. 30 տարի առաջ ամերիկյան մայրցամաքում հենց սուշին էր համարվում ամենապոպուլյար ուտեստը:

9. Ասիական որոշ երկրներում կան սուշի պատրաստող ավտոմատներ, որոնք 70-ական թվականներին ստեղծել է Մինորո Իկիսիման:

Соевый сыр Тофу в Нори

10. Նորի կոչվող հատուկ ջրիմուռները օգտագործվում են սուշի պատրաստելու համար: Ճապոնացիները նորի օգտագործում են գրեթե ամեն օր, ինչը դրական է ազդում նրանց առողջության վրա: Այս ջրիմուռներում յոդի մեծ քանակություւն կա, ինչը օգտակար է վահանաձև գեղձի համար: Բավական է ուտել օրական 30 գրամ նորի, որպեսզի օրգանիզմը ստանա անհրաժեշտ յոդի օրական չափաբաժինը: Եվրոպայում ևս գնահատել են այս ջրիմուռները ու անգամ օգտագործում են դրանք բժշկության մեջ:

11. Ճապոներենում բրինձը կոչվում է «գոխան»: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, այս տերմինը նաև նշանակում է «սնունդ»: Բրինձը դեռ վաղնջական ժամանակներից ճապոնացիների սննդային համակարգի հիմքն է, և մինչ օրս ճապոնացիները առնվազն օրական մեկ անգամ բրինձ են ուտում, ընդ որում՝ մեծ քանակություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել