Կրեատիվությունը հետաքրքիր երևույթ է: Այն կարող է որոշ մարդկանց մոտ անհատականության մաս լինել, սակայն այն նաև կարող է առաջանալ ոգեշնչման հետևանքով, ու հակառակը` ոչ մի կերպ չհայտնվել, երբ դրա կարիքն այդքան ունես: Գիտնականներին դեռևս մինչև վերջ չի հաջողվել հասկանալ, թե ինչպես է աշխատում երևակայական միտքը, սակայն նրանք նշում են, որ դա շատ ավելի բարդ երևույթ է, քան ուղեղի աջ և ձախ կիսագնդերի մասին տեսությունը:

Նյու Յորքի համալսարանի հոգեբան  Սքոթ Բերի Քոֆմանը նշել է, որ կրեատիվ մարդիկ ավելի  դժվար են կարողանում հասկանալ իրենց անձը, քանի որ այն շատ ավելի բարդ է, քան ոչ կրեատիվ անհատականություններինը:
Ահա այն 10 բաները, որոնք կրեատիվ մարդիկ այլ կերպ են անում:

Նրանք երազում են

Կրեատիվ տեսակի մարդիկ սիրում են երազել: Հոգեբանները կարծում են, որ թափառող մտքերը խթանում են կրեատիվ մտածելակերպը:
Չնայած երազելը կարող է խելահեղ ու երեխայական թվալ, այնուամենայնիվ, 2012թ.-ին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ այն իրականում նպաստում է ուղեղի լավ աշխատանքին ու երևակայելու ու կրեատիվ մտածելու կարողությանը:

Նրանք զննում են ամեն ինչ ու բոլորին

Աշխարհը կրեատիվ մարդկանց համար անսահման հնարավորություններով հարուստ վայր է: Նրանք նկատում են ամեն ինչ ու ամեն ինչում տեսնում հետաքրքիրը:
Նրանք սիրում են ուսումնասիրել ու զննել մարդկանց, նրանց ոգեշնչում է մարդկային բնույթը:

Նրանք աշխատում են այն ժամերին, երբ աշխատում են իրենց համար

Շատ մեծ արվեստագետներ են նշել, որ իրենց համար աշխատելու ու ստեղծագործելու լավագույն ժամերը վաղ առավոտյան է կամ էլ ուշ գիշերին աշխատելը: Վլադիմիր Նաբուկովը սկսում էր գրել արթնանալուն պես՝ առավոտյան 6-ին կամ 7-ին, իսկ Ֆրենկ Լլոյդ Րայթը արթնանում էր գիշերը 3-4-ին, ու աշխատում մի քանի ժամ, որից հետո գնում քնելու: Կարևոր չէ, թե երբ են կրեատիվ ոգեշնչանքն ու մտքերը գալիս, կրեատիվ մարդիկ հասկանում են, թե երբ է այն ժամը, որ նրանց միտքը բոցավառվում է ու իրենց ժամանակը դասավորում են դրա վրա հիմնվելով:

Նրանք ժամանակ են տալիս միայնակ մնալու

Հոգեբան Ռոլո Մեյը գրել է. «Կրեատիվության առաջ բաց լինելու համար պետք է կարողանալ կառուցողական օգտագործել միայնությունը: Պետք է կարողանալ հաղթահարել միայնակ մնալու վախը: ... Դժվար է ներքին կրեատիվ ձայնը լսել, եթե դու ինքդ քեզ հետ չշփվես ու չարտացոլվես»:

Նրանք կյանքի խոչընդոտները գլխիվայր են շրջում

Բազմաթիվ խորհրդանշական պատմություններ ու երգեր գրվել են կոտրված սրտի ու ապրած ցավից ոգեշնչված: Հոգեբանության մեջ գոյություն ունի պոստ-տրավմատիկ աճ հասկացություն, որը շատ հոգեբանների կարծիքով այն շրջանն է, երբ շատերը կարողանում են կրեատիվության աճ ունենալ: Հետազոտողները հավատացած են, որ տրավմաները կարող են հանգեցնել մարդու ներանձնային հարաբերության, հոգևոր արժեքների, կյանքը գնահատելու, հոգևոր ուժի ու կրեատիվության կարողության աճին:

Նրանք նոր կենսափորձ են փնտրում

Կրեատիվ մարդիկ սիրում են նոր փորձություններ հաղթահարել ու նոր զգացողություններ, կենսափորձ ապրել ու նոր մտքի վիճակ ունենալ: Ինտելեկտուալ հետաքրքրասիրություն, բաց լինել, նոր զգացողություններ ապրելու հանդեպ հակվածություն ու երևակայություն` ահա այս հատկանիշներն են հատուկ կրեատիվ մարդկանց, ովքեր հետաքրքրասիրությամբ ցանկանում են բացահայտել և ուսումնասիրել աշխարհը, ինչպես նաև սեփական ներքին ու արտաքին աշխարհը:

Նրանք շարունակ ձախողվում են ու ռիսկերի են դիմում

Կրեատիվ աշխատանքը շարունակ ձախողման գործընթաց է, մինչև որ հասնում ես այն արդյունքին, որ սպասում ես: Սովորեք ձախողումները անձնական չընդունել ու սովորել դրանցից:
Կրեատիվիությունը ոչնչից ինչ-որ բանի ստեղծում է, ու կրեատիվ մարդիկ սիրում են ռիսկերի գնալ ու անել այն, ինչ մյուսները երբեք չէին անի:

Նրանք մեծ հարցեր են տալիս

Կրեատիվ մարդիկ չափազանց հետաքրքրասեր են: Նրանք սիրում են ապրել չուսումնասիրված կյանքով, ու նույնիսկ երբ տարիքով մեծանում են, պահպանում են կյանքի հանդեպ ունեցած իրենց հետաքրքրասիրությունը: Լինի դա զրույցի, թե միայնության մեջ թափառող մտքերով, նրանք սիրում են հասկանալ ու իմանալ՝ ինչու և ինչպես է ամեն ինչ այնպես՝ ինչպես կա:

Նրանք հետևում են իրենց կրքերին ու նրան, ինչը ոգեշնչում է իրենց

Կրեատիվ մարդիկ մոտիվացված են ներքին ոգեշնչվածությամբ, և նրանց քիչ են հետաքրքրում արտաքին պարգևները: Նրանց առաջ է շարժում իրենց ներքին բավարարվածությունը: Կրեատիվ մարդիկ սիրում են ռիսկային, դժվարին խնդիրներ հաղթահարել, որոնք նրանց հնարավորություն են տալիս ամբողջովին օգտագործել իրենց տաղանդն ու նոր բացահայտումներ անել:

Նրանք իրենց շրջապատում են գեղեցիկով

Կրեատիվ մարդիկ սովորաբար հրաշալի ճաշակ ունեն, ու սիրում են իրենց շրջապատել գեղեցիկով:

♦ Նրանք կարողանում են փոխկապակցել ամեն ինչ

Եթե ինչ-որ մի բան կա, որ տարբերում է կրեատիվ մարդկանց մյուսներից, դա հնարավորություններ տեսնելն է այնտեղ, որտեղ մյուսները դա չեն տեսնում: Բազմաթիվ հայտնի արվեստագետներ ու գրողներ նշել են, որ կրեատիվությունը կարողությունն է միացնել այն կետերը, որոնք մյուսների մտքով երբեք չի անցնի միացնել: Սթիվ Ջոբսն ասում էր.

Կրեատիվությունը իրերը փոխկապակցել կարողանալու մեջ է: Երբ հարցնում ես կրեատիվ մարդկանց` ինչպես են նրանք արել այս կամ այն բանը, նրանք մի փոքր մեղավոր են զգում, որովհետև նրանք իրականում դա չեն արել, նրանք պարզապես ինչ-որ բան են տեսել: Դա ակնհայտ է դարձել նրանց համար, որոշ ժամանակ անց, քանի որ նրանք կարողացել են փոխկապակցել իրենց ապրած փորձառություններն ու դրանցից նոր բաներ սինթեզել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել