Էրդողանի «մաքրազատման» օպերացիան ընդլայնվելու միտումներ ունի: Նախօրեին ոստիկանության համակարգում իրականացված գործողությունների արդյունքում մոտ 100 ոստիկան է ձերբակալվել, այդ թվում՝ ոստիկանապետեր ու բարձրաստիճան ոստիկաններ: Գյուլենական համայնքի կամ «զուգահեռ պետության ճյուղավորումների» դեմ այս գործողությունները կարող են տեղափոխվել նաև դատական համակարգ՝ մեկուսացնելու համայնքի համար կարևոր դերակատարություն ունեցող դատավորներին ու դատախազներին: Այս մասին արդեն իր առաջին էջում «ավետել է» իշխանություններին մոտ կանգնած «Sabah» պարբերականը՝ նշելով հատուկ գործողության երկրորդ ալիքի մասին: Երրորդ ալիքը միգուցե ընդգրկի արդեն քաղաքացիական ու բիզնես հատվածին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել