Գրախանութներում ներկայացված գրականության մեծ մասը, այդ թվում` «Գլուխը կախ տղան» գիրքը (հեղինակ Հենրիկ Սևան), ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից որպես ուսումնաօժանդակ նյութ չի երաշխավորվել և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը այս գրքի հրատարակման և տարածման հարցում որևէ պատասխանատվություն չի կարող կրել:

Ես հրատարակիչներից ակնկալում եմ ավելի գրագետ մոտեցում ցուցաբերել ընթերցողներին՝ գեղարվեստական գրականություն առաջարկելու հարցում:

Միևնույն ժամանակ, կոչ եմ անում բոլոր ծնողներին` իրենց երեխաների համար գրքեր ընտրելիս ուշադրություն դարձնեն ոչ միայն ձևավորմանը, այլ, առաջին հերթին, բովանդակությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել