1. Մարզվելիս շեշտը դրեք հիմնական մկանները զարգացնելու վրա. մարմնամարզության վարժությունների շեշտը դրված է միայն մակերեսային մկանները զարգացնելու վրա, որը հարթ որովայն ձեռք բերելու լավագույն միջոց հանդիսանալ պարզապես չի կարող, այդ իսկ պատճառով հարկավոր է զարգացնել որովայնային մկանները, ինչպես նաև, մեջքի և ներքին կողային որովայնային մկանները:

2. Հարթ որովայն ունենալու համար օգնող սննդակարգի հետևեք:

3. Շարժեք ձեր նստատեղը. ձեր որովայնը և նստատեղը փոխկապակցված են միմյանց հետ և երկար ժամանակ նստած դիրքում մնալը հանգեցնում է աճուկային մկանների ճկունության նվազեցմանը, որն էլ իր հերթին հավելյալ ճնշում է գործադրում ողնաշարի վրա և արտաքնապես որովայնի հատվածը դուրս է փքվում:

4. Մոռացեք սթրեսի մասին. սթրեսի ժամանակ ակտիվանում է կորտիզոլ հորմոնի արտադրությունը, որը նպաստում է մարմնի ճարպերի կուտակմանը՝ գլխավորապես տեղի է ունենում հենց որովայնի հատվածում:

5. Երբ ճաշելուց առաջ և հետո քաղցր մրգեր եք ուտում, արյան մեջ ավելանում է ինսուլինի քանակը, ինչը որովայնի, ազդրերի և մարմնի այլ հատվածներում ճարպի կուտակման պատճառ է դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել