1. Ճշմատությունն ասելու համար շատ բառեր հարկավոր չեն:

2. Ի՞նչ է կյանքը… Խավարի մեջ լուսատուի լույս… Բիզոնի շունչն է, երբ գալիս է ձմեռը… Խոտերի վրա իջնող ստվերն է, որը հալչում է արևի առաջին ճառագայթների ներքո:

3. Սիրիր հողը: Դու այն չես ժառանգել քո ծնողներից, բայց կտակելու ես քո երեխաներին:

4. Երբ հատվի վերջին ծառը, երբ թունավորվի վերջին գետը, երբ բռնվի վերջին թռչունը՝ այդժամ Դուք կհասկանաք, որ փողը չի կարելի ուտել:

5. Ամուսնության առաջին տարին նորապսակները նայում են միմյանց, և մտածում էին, թե կարող են լինել երջանիկ: Եթե ոչ, ապա նրանք բաժանվում են, և նոր ուղեկիցներ փնտրում: Եթե նրանք ստիպված լինեին ապրել միասին անհամաձայնության մեջ, մենք կլինեին այնքան հիմար՝ ինչպես սպիտակ մարդիկ:

6. Դու չես կարող արթնացնել այն մարդուն, ով ձևացնում է, թե քնած է:

7. Մեծ Ոգին անկատար է: Այն ունի լուսավոր և խավար կողմ: Երբեմն խավար կողմը մեզ տալիս է ավելի շատ գիտելիք, քան լուսավորը:

8. Նայեք ինձ: Ես աղքատ եմ և մերկ: Սակայն ես իմ ազգի առաջնորդն եմ: Մեզ պետք չեն հարստություններ: Մենք ընդհամենը ցանկանում ենք սովորեցնել մեր երեխաներին լինել ճիշտ: Մենք սեր և խաղաղություն ենք տենչում:

9. Անգամ քո լռությունը կարող է աղոթքի մի մաս լինել:

10. Սպիտակ մարդը ժլատ է: Գրպանում նա ունի մի շոր, որով քիթն է սրբում, կարծես կարող է մի կարևոր բան բաց թողնել:

11. Մենք աղքատ ենք, քանի որ մենք ազնիվ ենք:

12.Գիտելիքն ամենուր է թաքնված, երբեմն ամբողջ աշխարհը գրադարան էր:

13. Իմ որդին երբեք չի զբաղվի հողագործությամբ: Նա ով հողի հետ է աշխատում, երազներ չի տեսնում, իսկ իմաստությունը մեզ այցելում է միայն երազներում:

14. Մենք չենք ցանկանում եկեղեցի, քանզի նա կսովորեցնի մեզ վիճել Աստծո մասին:

15. Երբ մարդ աղոթում է մեկ օր, իսկ հետո վեց օր մեղքեր է գործում, Մեծ Ոգին կատաղում է, իսկ Վատ Ոգին ծիծաղում է:

16. Ինչու եք Դուք բռնությամբ վերցնում այն, ինչ կարելի է սիրելով վերցնել…

17. Հին ժամանակները հրաշալի էին: Ծերերը խաղում էին երեխաների հետ, այնքան ժամանակ, մինչև արևն իրենց ստիպեր ընկղմվել քնի մեջ: Ծերերը խաղում էին երեխաների հետ ամեն օր: Երբեմն նրանք ուղղակի քնում էին և չէին արթնանում:

18. Երբ մահանում է լեգենդը և անհետանում է երազանքը, աշխարհում այլևս վեհություն չի մնում:

19. Ինչ է մարդն առանց կենդանիների… Եթե բոլոր կենդանիները ոչնչացվեն, մարդը կմահանա ոգու մեծագույն միայնությունից: Այն ամենն ինչ պատահում է կենդանիների հետ, պատահում է նաև մարդու հետ:

20. Մեկ «վերցրու»-ն ավելի լավ է, քան երկու «ես կտամ»-ը:

21. Մի քայլիր իմ ետևից, հնարավոր է՝ ես քեզ չուղեկցեմ: Մի քայլիր իմ առջևից, հնարավոր է՝ ես չհետևեմ քեզ: Քայլիր իմ կողքին, և մենք մի ամբողջություն կլինենք:

22. Ճշմարտությունն այն է, ինչին հավատում են մարդիկ:

23. Անգամ ամենափոքր մուկն ունի ցասման իրավունք:

24. Ես տառապում եմ, երբ հիշում եմ, թե ինչքան շատ լավ խոսքեր են ասվել և ինչքան խոստումներ չեն կատարվել: Այս աշխարհում շատ են խոսում  նրանք, ովքեր ընդհանրապես ասելու բան չունեն:

25. Թող իմ թշնամին լինի ուժեղ և սարսափելի: Բայց ես կհաղթեմ նրան, ես չեմ ամաչի:

26. Այն մարդն, ով պատմություններ է պատմում, կառավարում է աշխարհը:

27. Ձգտիր իմաստության, այլ ոչ գիտելիքների: Գիտելիքն անցյալն է, իսկ իմաստությունն ապագան:

28. Երբ դու ծնվեցիր, դու լացում էիր, իսկ ամբողջ աշխարհը ծիծաղում էր: Ապրիր այնպես, որ մեռնելիս դու ծիծաղես, իսկ ողջ աշխարհը լաց լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել