Առաջին հայացքից ամեն ինչ, սակայն իրականում ոչինչ...

Երեկ Արմավիրի քաղաքապետի Պրադոն պայթել էր ականի վրա: Այդ ամենը տեղի էր ունեցել Քաշաթաղում: Խի՞, ո՞նց և մնացած այլ հարցերը հիմա տեղին չեն, իմ կարծիքով: Ամենակարևորը այս պահին այն է, որ տուժածները վերականգնվեն, վերականգնումից հետո կարելի է մեղավորներ փնտրել: Ցավում եմ երիտասարդի համար, ով մահացել է այդ պայթյունի հետևանքով: Շուտափույթ առողջություն բոլորին:

Բոինգի թեման ծամծմվում ու ծամծմվում է: Չեմ կարող ասել՝ դեռ ինչքան կքննարկվի այս թեման, բայց որ մոտակա մեկ ամսում ոչինչ էլ չի պարզվի, դա հաստատ: Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է, եթե դու միայն նայում ես արևմտյան մամուլը կամ ռուսական, բայց իրականում ոչինչ էլ պարզ չէ ու օր օրի ավելի է խճճվում:

Վրաստանը վիզային ռեժիմ է սահմանելու Հայաստանի հետ: Ահա երեկվա ամենամեծ ապատեղեկատվությունը, որը տարածվեց համացանցում: Հետո ԱԳՆ-ն ստիպված հարցում ուղարկեց Վրաստանի ԱԳՆ, այնտեղից այդ ամենը հերքեցին, բայց դե մարդիկ կային՝ պաշտոնական կարծիքը հաշվի չեն առնում ու ավելի շատ հավատում են ապատեղեկատվությանը: Կարճ ասած՝ ձեզ ոչ մեկ չի զրկում Սև ծովի ափին օդապարիկով թռնելու «կայֆից», հանգիստ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել