Tert.am-ը գրում է.

Տիբեթյան դաստիարակության ամենակարևոր գործոնը երեխային նսեմացնելու և ծեծի բացակայությունն է:

Fit4brain.com-ը ներկայացնում է երեխաների տիբեթյան դաստիարակության հիմնական կանոնները:

Երեխայի դաստիարակության առաջին փուլը երեխայի ծննդից մինչև 5 տարեկան ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում երեխայի հետ պետք է վարվել ինչպես արքայի հետ: Եթե նա որևէ վտանգավոր բան է անում, պետք չէ սարսափելի դեմքով նայել նրան, քանի որ երեխան դիմախաղի լեզուն շատ ավելի լավ է հասկանում: Եթե նա թանկարժեք իր է կոտրել, պատիժը որպես ճնշում է ընկալում, քանի որ նա դրա արժեքը չգիտի:

Երկրորդ փուլը 5-ից 10 տարեկանն ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում երեխայի հետ պետք է վարվել ինչպես ծառայի հետ: Կարելի է պատժել չկատարած պահանջի կամ խնդրանքի համար, սակայն՝ ո՛չ ծեծի միջոցով: Այդ տարիքում երեխայի մոտ ակտիվ զարգանում է ինտելեկտը, նա պետք է սովորի վերլուծել: Այդ ժամանակահատվածում մ՛ի վախեցեք ծանրաբեռնել նրան գիտելիքներով:

Երրորդ փուլը 10-ից 15 տարեկանն ընկած ժամանակահատվածն է: Այդ տարիքում արդեն նրա հետ պետք վարվել ինչպես հավասարը՝ հավասարի: Խորհրդակցե՛ք նրա հետ բոլոր կարևոր հարցերի շուրջ, օգնե՛ք ինքնուրույնություն ձեռք բերել: Սեփական կամքը թելադրեք շատ նրբանկատորեն, խուսափե՛ք ուղղակի արգելքներից, քանի որ այդ տարիքում սեփական մտածելակերպ է ձևավորվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել