Tert.am-ը գրում է.

Ուկրաինայում տեղի ունեցած ավիավթարից հետո Նիդերլանդները հիմնովին փոխել է իր  մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 22-ին Հաագայում անցկացված մամլո ասուլիսում հայտնել է Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն:

«Բրյուսելում այսօր անցկացվում է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը` կապված մեր հետագա գործողությունների հետ: Այս փուլում մենք ոչ մի տարբերակ չենք բացառում: Մենք արդարություն ենք ուզում, որ ԵՄ-ն միասնական լինի իրավիճակի շուրջ իր վերաբերմունքում, և ցանկանում ենք, որ Ռուսաստանը ավելի շատ ջանքեր գործադրի Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման համար»,- ասել է Ռյուտեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել