Աչքիս Տարոնն իր գաղափարախոսությամբ կամ դրա իմիտացիայով, քանի որ գաղափարախոսություն ունենալը լուրջ գլխացավանք է, ինչն այսօրվա հհկականին հարիր չէ, անընդհատ դեմ է գնում իր հոր հիշատակին: Ասեմ՝ ինչու. վերջինիս հայրը սովետական այլախոհներից էր, այսինքն՝ չուներ սովետական կարգերի ու բարքերի հետ: Իսկ նրա որդին փորձում է քաղաքային տրանսպորտում վերականգնել սովետական տարրեր, երբ երթուղայինը 10 կոպեկ էր (հետո դարձավ 20), իսկ ավտոբուսները՝ 5, տրոլեյբուս-տրամվայն՝ ավելի ցածր: Սակագների տարբերությունը գալիս էր արագ տեղաշարժվելու հնարավորությունից, այսինքն՝ ծառայության որակից: Հիմա էլ փորձում են հասարակական տրանսպորտի տարբեր սակագներ սահմանել՝ կախված ծառայությունների որակից: Հոգնեցինք էդ մարդուն ասելուց՝ պետք է ստեղծել միասնական քաղաքային տրանսպորտային համակարգ՝ ներառելով այն քաղաքապետարանի կազմում, և ըստ այդմ ռադ անելով աննորմալ «գծատեր» հասկացությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել