Արտագաղթը հայ հասարակության մեջ առկա ամենամեծ չարիքն է: Նյութական բարեկեցության ձգտումը, նաև հոգեբանական առումով դժվարություններից փրկվելը, հայ ժողովուրդը փնտրում է փախուստի մեջ: Բայց արդյո՞ք փախուստը ելք է, ինչպիսի՞ կարգավիճակներում են հայտնվում փախուստի դիմած հայերը, այս դեպքում պետք է ծանոթանալ այդպիսի իրավիճակներում հայտնված գոնե մեկի պատմությանը: Հայրենասիրական ոգով դաստիարակված հայ Տիգրան Միքայելի Նավասարդյանի կյանքը մի անհավատալի մղձավանջ է հիշեցնում, ինչը անտարբեր չի կարող թողնել և ոչ մի գթասիրտ մարդու: Ինչու՞ փախուստի դիմեց Տիգրան Նավասարդյանը, ինչը ստիպեց հայ զավակին ոչ թե լքել, այլ առավել կոնկրետ փախչել երկրից: Տիգրան Նավասարդյանը 1998-2004 թթ-ին աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում` որպես պարետ: Աշխատանքային տարիների ընթացքում ղեկավար անձանց հետ ծագած խնդիրները հետագայում Տիգրանի կյանքում բարդագույն խնդիրների են հանգեցրել: 2004 թվականին նա զրկվել է ազատությունից` անհիմն մեղադրանքների պատճառով: Խնդիրն այն էր, որ ազգային անվտանգության վարչության պետ Խաչատրյան Գագիկը, մարզի դատախազ Համլետ Զաքոյանը, ոստիկանության վարչության պետ Գոռ Ալեքսանյանը Հայաստանում, հանցավոր խմբի հետ համաձայնության գալով, փորձել են Տիգրանի նկատմամբ կեղծ գործ հարուցել, զրկել ազատությունից : Բողոքի հիման վրա ներքին գործերի նախարարությունը, ուսումնասիրություն կատարելով , պարզել է ողջ ճշմարտությունը, այն որ դա տեղի է ունեցել աշխատողների միջամտությամբ, ինչի հետևանքում վերջիներիս տրվել է խիստ նկատողություն: Ավելին դատաբժիշկը, կեղծ եզրակացություն տալու համար, որոշ ժամանակ անց ինքնասպանություն է գործել և հետագայում ապացուցվել է, որ դատաբժիշկը հոգեկան հիվանդ է եղել: Երբ Տիգրանին ազատ են արձակել, նրա հանդեպ մահափորձ է իրականացվել: Ինչից հետո նա անհայտ կորել է, նրան անօրինական կերպով պահում էին անհայտ վայրում: Հետագայում Տիգրանը դիմել է փախուստի` ցանկանալով տրանզիտ Նիդերլանդներից Անգլիա անցնել: Տիգրանը ապաստան էր փնտրում այնտեղ: Բայց Հոլանդիայի նավահանգստում նրան փորձել են ձերբակալել ու պարզ չէ , թե ինչ հիմունքերով: Մոտավորապես երեք ամիս նրան նորից ազատությունից զրկել են, հետո Տիգրանը դարձյալ դատական քաշքշուկների մեջ է հայտնվել : Դատարանում մեղադրող կողմը միջնորդել է առ այն , որ նրա հանդեպ սխալ կալանքի միջոց են կիրառել: Սխալ կալանքի որոշում է կայացրել մեղադրող կողմը` դատախազությունը: Անգամ դատաքննության ընթացքում հաստատվել է նրա անմեղությունը, իսկ դատական նիստի ժամանակ դատարանը, լիովին համոզվելով, որ նա անմեղ է , տվել է արդարացման վճիռ և ազատ արձակել Տիգրանին : Մեկ այլ զարմանալի հանգամանք, պարզվում է , որ ոստիկանությունը Տիգրանին ձերբակալելու ժամանակ նրա մոտ գտնվող շատ կարևոր փաստաթղթերը, այդ թվում նրա անձը հաստատող փաստաթղթերը չգիտես ինչպես կորցրել է: Տիգրանն այդ մասին հայտնել է իր փաստաբանին, դիմել մարդու իրավունքների գրասենյակ, փորձել վերականգնել փաստաթղթերի մոտ 70%-ը, բայց ոչ բնօրինակները: Հետագայում անգամ չեն էլ վերադարձվել անձը հաստատող բնօրինակ փաստաթղթերը: Հոլանդիան փորձել է երեք տարի անընդմեջ տարբեր դեսպանատների միջոցով, անգամ նաև Վրաստանի դեսպանատան միջոցով, ուսումնասիրություններ և հարցումներ կատարել Տիգրանի մասին ու արդյունքում պարզվել է, որ Տիգրանը պաշտոնավոր անձ չի եղել, հրամաններ տվող չի եղել և ՀՀ-ում որևէ մեկի իրավունքները չի ոտնահարել: Քննիչը դատարանում չի կարողացել ներկայացնել որևէ հիմնավոր ապացույց: Ավելին քննիչը դատարանում ասել է , որ Տիգրանն իսկապես հանցագործ չէ և որ իրենք ստացել են դրական բնութագիր Տիգրանի մասին, բայց այդուհանդերձ նրան համարում են վտանգավոր մարդ, քանի որ նա աշխատել է ազգային անվտանգությունում: Տիգրանը դիմել է Մարդու իրավունքների միջազգային գրասենյակ, բայց հենց այդ ժամանակ նորից անհետացել է այդ երկրից. առևանգել են: Թե ի՞նչ արհեստավարժությամբ են նրան առևանգել, որ որոշ ժամանակ հետո հայտնվել է Վրաստանում, մնում է միայն փորձել պատկերացնել: Բայց քանի որ ապրելու միջոց չի եղել Վրաստանում, նա գնացել է իր հայրենի երկիր: Հետո հայրենիքում հանցավոր խմբի ներկայացուցիչները փորձել են նրան ծեծի ենթարկել և խնդիրներ ստեղծել: Դրանից հետո նա փորձել է անհետանալ վերջնականապես… Բա էլ ուր մնացին մարդու իրավունքների պաշտպանության ջատագովները, որոնց դիմել է Տիգրանը, բայց հակառակի պես դարձել է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների զոհերից մեկը: Իրավիճակը ծայրաստիճան մտահոգիչ է , նույնիսկ ողբերգական: Հարցն այն է, որ ոչ միայն Տիգրանը այլև շատ հայեր, որոշ խնդիրներ ունենալով կամ սոցիալական վատ վիճակից ելնելով, լքում են իրենց հայրենիքը, իրենց կյանքը վերսկսում արտերկրում` վաճառելով անշարժ գույքը և ունեցվածքը: Լավ ապագայի հույսով ասենք հայտնվում են Եվրոպայում, բայց այնտեղ նրանց սպասումները չեն արդարացվում , փոխարենը հայտնվում են վատ վիճակում` տարիներով պայքարելով ինչ-որ արդյունքի հասնելու համար: Այստեղ չի կարելի մեղադրել Եվրոպային: Նրանք, ովքեր չունեն քաղաքական խնդիրներ, թեպետ ոչ միշտ, բայց Եվրոպան տալիս է ապրելու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր քաղաքական խնդիրներ ունեն, շարունակում են էլ ավելի մեծ խնդիրներ ունենալ նույնիսկ Եվրոպայում` անկախ անմեղ լինելու հանգամանքից (նմանատիպ իրավիճակում էր հայտնվել նաև <<Այլ Ռուսաստան>>-ի ակտիվիստ Ալեքսանդր Դոլմատովը, ով քաղաքական ապաստան էր փնտրում Հոլանդիայում, սակայն ի վերջո , հայտնի պատճառներից ելնելով , Դոլմատովը այնտեղ ինքնասպանություն է գործել, ավելին նմանատիպ դեպքերը ցավոք պարզվում է , որ քիչ չեն): Այս հոդվածը ընթերցողը խորապես պետք է գիտակցի , որ հենց Հայաստանում է պետք պայքարել սեփական իրավունքների համար, պայքարել և փորձել շենացնել հայրենիքը : Հայրենիքից փախչելով մարդիկ այդուհանդերձ չեն կարողանում ստեղծել իրենց պատկերացրած բարեկեցիկ կյանքը և մշտապես, մի երկրից մյուսը գնալով, ողջ կյանքի ընթացքում փնտրտուքների մեջ են գտնվում: ՀԳ. Տիգրան Նավասարդյանի մասին բնութագրերը փաստում են , որ այս մարդը դրական կերպար է ունեցել և ունի մինչ օրս, նա մշտապես ուժերին ներածին չափով օգնել է հատկապես դժվար իրավիճակներում հայտնված հայերին, իսկ ահա Հոլանդիան մինչ օրս միտումնավոր այս մարդու իրավունքները շարունակում է ոտնահարել; Ի դեպ Ազգային անվտանգության վարչության պետ Խաչատրյան Գագիկը, հեռացվել է աշխատանքից, քանի որ Տիգրան Նավասարդյանի դեպքի հիմնական մեղավորներից մեկը հենց նա էր: Եվ կան նաև մեղավոր այլ ազդեցիկ մարդիկ, որոնց անունները չենք հրապարակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել