Ով մեզ մոտ գալիս է՝ լեգենդ են կոչում: Երևի չտեսությունից է: 
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերի շարքում էր նաև Օթար Իոսելիանին, տաղանդավոր մի անհատականություն, որը ստեղծել է վրացական կինոյի պատմության մեջ նշանակալի դարձած մի շարք ֆիլմեր: Որևէ կերպ չնսեմացնելով Իոսելիանիին, որի հետ հանդիպելու առիթն ունեցել եմ նրա՝ Ֆրանսիա մեկնելուց առաջ՝ 1983-ին, այնուամենայնիվ, ուզում եմ հարցնել, թե ինչո՞վ է նա լեգենդ դարձել: 
Պետք չէ մարդուն մակդիրներ կպցնել՝ չհասկանալով այդ մակդիրների իմաստն ու բովանդակությունը: Հաստատ Իոսելիանին կվիրավորվեր, եթե իմանար, որ իրեն լեգենդ են կոչում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել