Կյանքն ապրելով շատ բան ենք սովորում ու հասկանում, սակայն դրա հետ մեկտեղ շուտ էլ մոռանում ենք դրանք: Այս 10 ճշմարտությունները, որոնք կընթերցեք ստորև, թող ձեզ հիշեցնեն դրա մասին, որպեսզի մեկընդմիշտ հիշեք դրանք, ու սկսեք ի վերջո իսկապես ապրել:

 1  Մարդու կյանքի միջին  տևողությունը հարաբերականորեն կարճ է

Սրտի խորքում մենք բոլորս էլ գիտենք, որ կյանքը չափազանց կարճ է, և որ վաղ թե ուշ բոլորիս էլ նույն վերջն է սպասվում` մահ: Սակայն մենք անչափ զարմանում ենք, երբ դա ի վերջո պատահում է ինչ-որ ծանոթ մեկի հետ: 
Կյանքդ ԱՊՐԻՐ ԱՅՍՕՐ: Մի արհամարհիր մահը, բայց և մի էլ վախեցիր դրանից: Վախեցիր այն կյանքից, որ երբեք չես ապրել, որովհետև վախեցել ես քայլ ձեռնարկել: Մահը կյանքում ունեցած ամենամեծ կորուստը չէ: Ինքնավստահ եղիր: Քաջ եղիր: Որքան էլ վախենաս, քայլ արա:

 2  Դու ապրում ես այն կյանքը, որն ինքդ ես ստեղծում քեզ համար

Քո կյանքը միայն քոնն է: Մյուսները կարող են համոզել, սակայն նրանք չեն կարող քո փոխարեն որոշումներ կայացնել: Նրանք կարող են քայլել քեզ հետ, սակայն ոչ քո կոշիկներով: Այնպես որ, համոզվիր, որ ճանապարհը, որով կորոշես քայլել, քո ինտուիցիային ու ցանկություններին համապատասխան կլինի: Երբեք մի վախեցեք փոխել ձեր ճանապարհը և կամ նոր ճանապարհով քայլել, երբ զգում եք, որ այդպես է պետք:

Հիշիր` միշտ ավելի լավ է լինել այն սանդուղքի ամենաներքևի մասում, որով ուզում ես քայլել, քան լինել այն սանդուղքների վերևում, որ սրտիդ մոտ չէ: Արդյունավետ եղիր ու համբերատար: Ու հասկացիր, որ համբերատարություն չի նշանակում սպասել, այլ պահպանել դրական վերաբերմունք այն ամենի հանդեպ, ինչին հավատում ես, ու  ինչի իրականացման համար որ աշխատում ես: Սա քո կյանքն է, և այն ամբողջությամբ քո ընտրություններից է կազմված: Թող որ քո քայլերը ավելի բարձր խոսեն, քան քո բառերը: Թող կյանքդ ավելի բարձր խոսի, քան շրթունքներդ: Թող որ քո ձայնը քո հաջողությունները լինեն:

Եվ եթե կյանքդ քեզ որևէ բան է սովորեցնում, թող որ դա լինի հետևյալը. կրքով ու ոգևորվածությամբ կատարած ցատկը միշտ արժեքավոր է, նույնիսկ եթե դու չգիտես, թե որտեղ ես պատրաստվում իջնել: Քաջություն ունեցիր քայլել դեպի անհայտն ու լսիր սրտիդ:

 3  Զբաղված լինել չի նշանակում արդյունավետ լինել

Զբաղվածությունը արժանիք չէ, ոչ էլ մի բան, որն արժանի է հարգանքի: Չնայած մենք բոլորս էլ խելահեղ օրակարգ ունենք, մեզանից քչերն են, որ իսկապես կարիք ունեն անընդհատ զբաղված լինելու: Մենք պարզապես չգիտենք մեր կարողությունների սահմանում ապրել, կարևորել այն, ինչ կարևոր է, ու ասել «ոչ», երբ մենք պետք է դա անենք:

Մեր օրերում զբաղված լինելը շատ հազվադեպ է համապատասխանում արդյունավետությանը: Պարզապես շուրջդ նայիր: Զբաղված մարդիկ ավելի շատ են, քան արդյունավետ մարդիկ: Զբաղված մարդիկ անընդհատ շտապում են ու ուշանում: Նրանք շտապում են աշխատանքի, կոնֆերանսների, հանդիպումների, սոցիալական տարբեր միջոցառումների և այլն: Նրանք հազիվ են ժամանակ գտնում ընտանիքի անդամների համար, հազիվ են քնում: Այնուամենայնիվ, նրանց էլեկտրոնային նամակները, գնդացրի արձակած փամփուշտերի պես, անվերջ գալիս են նրանց սմարթֆոններին: Նրանց զբաղված օրակարգն իրենց կարևորության զգացում է փոխանցում: Սակայն դա պարզապես խաբկանք է: Նրանք ասես անիվի մեջ վազող ծովախոզուկ լինեն:

Չնայած զբաղված լինելը կարող է մեզ ստիպել ավելի կենդանի զգալ տվյալ պահին, սակայն այդ զգացումը տևական չէ: Մենք անխուսափելիորեն, վաղը կամ ավելի ուշ կսկսենք մտածել ժամանակը ետ տալու մասին ու ավելի քիչ ժամանակ վատնեինք մեր գործերի վրա ու ավելի շատ ժամանակ ապրեինք` ապրեինք իմաստալից կյանքով:

 4  Որոշ ձախողումներ տեղի են ունենում հենց հաջողությունից առաջ

Շատ սխալներ անխուսափելի են: Սովորիր ներել ինքդ քեզ: Խնդիր չէ սխալ գործելը: Խնդիրը դրանցից չսովորելն է:
Եթե դու չափազանց շատ ես վախենում ձախողումներից, դու չես անի այն, ինչ անհրաժեշտ է անել հաջողության հասնելու համար: Այս խնդրի լուծումը կլինի ձախողումների հետ ընկերանալը: Ուզո՞ւմ ես իմանալ, թե որն է վարպետի ու սկսնակի միջև տարբերությունը: Վարպետը ավելի շատ է ձախողվել, քան սկսնակը երբևէ փորձել: Արվեստի յուրաքանչյուր հրաշալի գործի հետևում դրա ստեղծման համար հազարավոր ձախողված փորձերն են, սակայն այս փորձերը մենք պարզապես երբեք չենք տեսնում: 

Միայն նրա համար, որ այն տեղի չի ունենում այս պահին, չի նշանակում, որ այն երբեք չի լինի: Երբեմն ամեն ինչ պետք է սխալ ուղղությամբ ընթանա՝ մինչև ճիշտ ուղղությամբ ընթանալը:

 5  Մտածելն ու անելը բոլորովին տարբեր բաներ են

Հաջողությունը երբեք չի գալիս այն ժամանակ, երբ մի անկյունում նստած մտածում ես դրա մասին: Դու այն ես, ինչ անում ես, և ոչ թե այն, ինչ ասում ես, թե կանես: Գիտելիքները հիմնականում անօգուտ են առանց գործերի: Լավ բաները չեն գալիս նրանց, ովքեր սպասում են, դրանք գալիս են այն մարդկանց, ովքեր աշխատում են իմաստալից նպատակների իրականացման համար: Ինքդ քեզ հարցրու՝ ի՞նչն է իրականում կարևոր քեզ համար, այնուհետև քաջություն ունեցիր կյանքդ կառուցելու քո պատասխանի շուրջ:
Եվ հիշիր, եթե դու սպասես մինչև 100 տոկոս պատրաստ լինես սկսելու, դու այդպես էլ կսպասես քո կյանքի ողջ ընթացքում:

 6  Ներելու համար պետք չէ սպասել ներողության

Կյանքն ավելի հեշտ է, երբ սովորում ես ընդունել բոլոր այն ներողությունները, որոնք երբեք չես ստացել: Գաղտնիքն այստեղ ստացած յուրաքանչյուր կենսափորձի համար շնորհակալ լինելն է` դրական լինի դա, թե բացասական: Պետք է պարզապես մի քայլ հետ կանգնել ու ասել. «Շնորհակալ եմ այս դասի համար»: Պետք է հասկանալ, որ անցյալի ափսոսանքներն ու հիշաչարությունը այսօրվա երջանկության վատնում են, ու այն բաց չթողնելը նման է քո գլխում տհաճ մեկին ազատ ապրել թողնելուն:

 

 7  Որոշ մարդիկ պարզապես չեն  համապատասխանում քեզ

Դու այնքան լավը կլինես, որքան որ թույլ կտաս լինեն քեզ շրջապատող մարդիկ, այնպես որ, քաջություն ունեցիր քո կյանքից բաց թողնել այն մարդկանց, ովքեր քեզ ստիպում են ճնշված զգալ: Դու չպետք է ստիպված կապեր պահպանես այն մարդկանց հետ, ովքեր քեզ ստիպում են անզոր զգալ:
Եթե ինչ-որ մեկը ամեն անգամ երբ նրա հետ ես, ստիպում է անհարմար ու անպաշտպան զգալ, ապա նա քեզ իրական ընկեր չի կարող լինել: Եթե նրանց հետ շփվելուց հետո տրամադրությունդ վատանում է, նրանց մասին մտածելով անհարմարության զգացում ես ունենում, ապա լսիր սրտիդ ու ինտուիցիայիդ, և պարզապես բաց թող ձեր կապը:
Բազմաթիվ մարդիկ կան, որոնք ոգեշնչում են քեզ լինել քո լավագույն եսը: Որևէ պատճառ չկա ինքդ քեզ ստիպել շփվելու այն մարդկանց հետ, ովքեր պարզապես չեն համապատասխանում քեզ:

 8  Քեզ սիրելը մյուսների գործը չէ, դա քո գործն է

Իսկապես չափազանց կարևոր է մյուսների  հանդեպ սիրալիր լինելը, սակայն շատ ավելի կարևոր է ինքդ քո նկատմամբ սիրալիր լինելը: Եթե ուզում ես այս աշխարհում որևէ բանի հասնել, ապա պետք է նախ և առաջ կարողանաս սովորել սիրել ինքդ քեզ: Ուշադրություն դարձրու, որ ինքդ քեզ չսկսես նայել այն մարդկանց աչքերով, ովքեր քեզ չեն գնահատում: Իմացիր արժեքդ, նույնիսկ եթե նրանք դա չեն անում:

Այսօր թույլ տուր, որ ինչ-որ մեկը սիրի քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս՝ քո բոլոր թերություններով, ոչ այնքան գեղեցիկ, ինչպես որ շատ ժամանակ մտածում ես, ու այնքան թերի որքան, որ կարծում ես, թե կաս: Այո՛, թույլ տուր, որ ինչ-որ մեկը սիրի քեզ՝ անկախ այս ամենին, ու թույլ տուր, որ այդ մեկը դու լինես:

love the lighting

 9  Դու այն չես, ինչ դու ունես

Իրերը պարզապես իրեր են, ու դրանք ոչ մի կապ չունեն այն բանի հետ, թե ով ես դու որպես անհատ: Մեզանից շատերը կարող են իրականում ապրել ու բավարարվել շատ ավելի քչով, քան կարող ես պատկերացնել: Սա արժեքավոր հիշեցում է հատկապես այսօր, երբ հասարակությունը նմանվում է վիթխարի սպառողի, այն մշակույթում, որը կենտրոնանում է նյութական իրերի վրա և ոչ թե իմաստալից շփման ու կենսափորձի վրա:
Դու պետք է ստեղծես քո սեփական մշակույթը: Հեռուստացույց շատ մի դիտիր, մի կարդա նորաձևության մասին ամեն ամսագիր: Ուժ գտիր ժամանակդ իմաստալից կենսափորձով լցնելու համար: Այն տեղն ու ժամանակը, որ այժմ այս պահին զբաղեցնում ես, կյանք է կոչվում: Եթե դու անհանգստանում ես Քիմ Քարդաշյանի ու Մայլի Սայրուսի կամ էլ մեկ այլ հայտնիի մասին, ուրեմն դու ինքդ չես կառավարում քո կյանքը` այն հանձնելով մարքեթինգային  ու մեդիադաշտին, որոնք ստեղծված են որոշակի ընկերությունների կողմից՝ քեզ ստիպելու անել այն, ինչ նրանք ցանկանում են: Այսպիսի մտածելակերպը ողբերգություն է: Իրականում դու ես իրական, քո ընկերները, ընտանիքը, այն, ինչ սիրում ես, քո հույսերը, պլանները,  վախերը և այլն:

Շատ ժամանակ մեզ ասում են, թե մենք կարևոր չենք, մենզ ասում են «Որակավորում ձեռք բեր, աշխատանք գտիր, մեքենա ու տուն գնիր ու շարունակիր նյութական կուտակել»: Սա տխուր է, որովհետև մի օր դու կարթնանաս ու կհասկանաս, որ խաբվել ես ամբողջ կյանքում: Այն ժամանակ միակ բանը, որ դու կցանկանաս, քո միտքը մանիպուլյացիա ենթարկող մեդիայից հետ ստանալը կլինի, մեդիա, որն ուզում է քեզ վերածել կատարյալ սպառողի, որը կգնի այն ամենը, ինչի կարիքն իրականում չունես, միայն թե տպավորություն գործի մյուսների վրա, որ կարևոր չեն: Կրկին անիվի մեջ վազող ծովախոզուկի նման:

 10  Ամեն ինչ ամեն վայրկյանական փոխվում է  

Գրկաբաց ընդունիր փոփոխություններն ու հասկացիր, որ ամեն ինչ, որ պատահում է, որոշակի իմաստ ունի: Միշտ չէ, որ դա ակնհայտ կլինի սկզբում, սակայն վերջում դու կհասկանաս ամեն ինչի արժեքը:
Այն, ինչ ունես այսօր, մինչև վաղը կարող է դառնալ այն, ինչ ունեիր: Երբեք չես կարող իմանալ...: Ամեն ինչ փոխվում է, երբեմն ինքնըստինքյան: Մարդիկ ու իրավիճակները գալիս են ու գնում են, կյանքը ոչ ոքի համար չի ավարտվում: Այն արագ առաջ է ընթանում ու հանգիստ ու խաղաղ վիճակից քաոսային դառնում ընդամենը վայրկյանների ընթացքում:
Երբեմն վայրկյանից էլ կարճ ժամանակահատվածում մեր կյանքը կարող է ամբողջովին գլխի վրա շուռ գալ: Մեր կայացրած ամենաանմեղ որոշումը կարող է մեր ամբողջ կյանքը շուռ տալ՝ ինչպես երկնաքարը Երկրին բախվելով: Այնպես որ, երբ ամեն ինչ հրաշալի է, պարզապես վայելիր դա: Որքան էլ ամեն ինչ վատ կամ լավ լինի, ամեն ինչ ժամանակավոր է, ամեն ինչ կփոխվի: Ամեն վայրկյան ավելի լավ ինչ-որ բան մի փնտրիր: Երջանկությունը երբեք չի գալիս նրանց մոտ, ովքեր չեն գնահատում այն, քանի դեռ ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել