1. Այծը փրկել է տիրոջը goat

Նոել Օսբորնը ֆերմայում իր ամենօրյա աշխատանքն էր կատարում: Նա հանկարծ ընկավ գոմաղբի մեջ և կոտրեց ազդրը: Նա չէր կարողանում տեղից շարժվել: Անընդհատ օգնության էր կանչում, սակայն նա չափազանց հեռու վայր էր ընկել, ինչի պատճառով էլ մարդիկ նրա ձայնը չէին լսում: Հինգ օր շարունակ նրա գոմի այծը՝ Հենդին, չէր հեռանում նրանից: Գիշերները շատ ցուրտ էր լինում, սակայն այդ փոթորկուն գիշերներին այծը պառկում էր Օսբորնի կողքին, որպեսզի վերջինս չսառչի: Մենդին թույլ էր տալիս, որ Օսբորնը կթի իրեն և սնվի իր կաթով: Նա չէր կարող այդ վիճակում որևէ այլ սնունդ հայթայթել: Բարեբախտաբար, հինգ օր անց Օսբորնին օգնության հասան:

2. Կատուն տերերին փրկել է հրդեհից

Cat-Saves-Family-From-Fire-345

Ուշ գիշերով Դիանա Բուսչերն արթնացավ իր կատվի աղիողորմ մլավոցներից: Օրեոն ավտոտնակից էր այդքան բարձր մլավուն: Դիանա դուրս եկավ, որպեսզի տեսնի, թե ինչն էր կատվին անհանգստության տեղիք տվել: Տնից դուրս գալով՝ Դիանան տեսավ, որ ողջ տարածքը  պատված էր ծխի հաստ շերտով: Ավտոտնակն այրվում էր կրակի բոցերի մեջ: Նա անմիջապես գրկեց կատվին և վեր բարձրացավ, որպեսզի արթնացնի և իր հետ ցած իջեցնի իր հինգ երեխաներին և ամուսնուն: Կրակն արագորեն տարածվում էր, սակայն ողջ ընտանիքին հաջողվեց ժամանակին դուրս գալ և փրկվել: Հրդեհից ողջ ավտոտնակը և տան ննջասենյակն այրվեցին, սակայն կարևորն այն է, որ մարդկային կորուստներ չգրանցվեցին: Այս պատահարից հետո ընտանիքի անդամները սկսեցին առանձնակի հոգատարությամբ վերաբերվել կատվին. չէ՞ որ նրանք հենց կատվի մլավոցների շնորհիվ էին փրկվել:

3. Շունը մի կնոջ փրկել է խեղդվելուց

Drowning-Dog-Saved-425Js081709

Բրենդա Օվենն իր շուն Փենիի հետ դուրս էր եկել զբոսանքի: Նա անցնում էր մի գետի մոտակայքով և հանկարծ գետի ափին նշմարեց մի անվասայլակ: Նրա մոտ անմիջապես հարց առաջացավ. իսկ ինչու՞ էր անվասայլակը դատարկ, ու՞ր էր անվասայլակի տերը: Նա մի քանի քայլ մոտ գնաց և տեսավ, որ մի կին գետի մեջ խեղդվում էր: Շրջակայքում ոչ մի փրկարար չկար, բացի Օվենի շնից, որն անհապաղ գործի անցավ: Փենին արդեն 10 տարեկան էր, սակայն պարզվեց, որ նա բավականին լավ մարզավիճակում էր: Փենին անմիջապես լողաց դեպի կինը և նրան քարշ տվեց գետի ափ: Կնոջն առաջին օգնություն ցույց տրվեց, և նա ողջ մնաց:

4. Շունը կնոջն ու նրա որդուն փրկել է ավազակային հարձակումից

D0D44A92Cfbdb6E0541453F2B1Be88B1 Resized

2008 թ.-ին մի կին իր փոքրիկ որդու հետ վերադառնում էր խաղադաշտից: Երբ նրանք մտան ավտոկայան, դանակով զինված մի տղամարդ մոտեցավ նրանց և պատվիրեց ավելորդ աղմուկ չբարձրացնել՝ սպառնալով նրանց դանակով: Կինը սարսափահար էր եղել, սակայն հենց այդ պահին, չգիտես թե որտեղից, հայտնվեց մի խոշոր փիթբուլ ու հարձակվեց հանցագործի վրա: Ավազակն անմիջապես խույս տվեց դեպքի վայրից: Նա, ամենայն հավանականությամբ, ցանկանում էր ահաբեկել ու թալանել կնոջը, սակայն շունը էշի ականջում քնած չէր, որպեսզի նման բան թույլ տար:  

5. Դելֆինները սերֆերին փրկել են շնաձկից

Shark-04-Af

Մի շոգ օգոստոսյան օր 24-ամյա երիտասարդ Թոդ Էնդրիսը որոշեց ընկերների հետ սերֆինգի գնալ: Մինչ նրանք վայելում էին իրենց հանգիստը և զբաղվում էին սերֆինգով, 4.5-մետրանոց մի շնաձուկ հայտնվեց ու հարձակվեց նրանց վրա: Շնաձուկը  փորձեց կծել նրան: Թոդը կենաց-մահու պայքար էր մղում շնաձկան դեմ: Նա դեռևս կյանքին սպառնացող ոչ մի վնասավածք չէր ստացել, սակայն նա արնաշաղախ էր, քանի որ շնաձուկը կծոտել էր նրա մաշկը: Թոդը փորձում էր պաշտպանվել ծնաձկից՝ մերթ հետ մղելով նրա հարձակումները, մերթ հետ-հետ գնալով: Ի վերջո, նա ուժասպառ եղավ և հուսահատվեց: Նա մտածում էր, թե ամեն ինչ վերջացել է, և ինքը հաշված վայրկյաններ հետո շնաձկան կեր կդառնա, սակայն, բարեբախտաբար, այդ պահին հայտնվեցին մի խումբ դելֆիններ: Դելֆիները շրջափակեցին Թոդին, և նա կարողացավ լողալով հեռանալ շնաձկից ու հասնել մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող իր ընկերոջը, ով էլ նրան հանեց ջրից և առաջին օգնություն ցույց տվեց: Սա մեկն է այն բազում դեպքերից, երբ դելֆինները շնաձկների հարձակումից փրկում են մարդկանց:

6. Փիղը փրկել է փոքրիկ աղջկան 2004 թ.-ի ցունամիից

Elephant

Բոլորն էլ գիտեն 2004 թ.-ին Թայլանդում գրանցված ցունամիի մասին: Ութամյա Ամբեր Մասոնին այդ ցունամիից փրկել է չորսամյա մի փիղ:  Հենց որ ալիքը հարվածեց, փիղն Ամբերին կնճիթի օգնությամբ դրեց իր մեջքին և ավելի բաձր տեղ գնաց, որպեսզի իրենք ջրի ալիքի տակ չմնան: Երբ ալիքը նրանց առջև ծառացավ, փիղը թիկունքով դեպի ջուրը շրջվեց՝ փորձելով  ամեն կերպ պաշտպանել երեխային: Ամբերի մայրը հետագայում ասել է.

Եթե Ամբերը ծովափին միայնակ լիներ, նա անխուսափելիորեն կմահանար: Փիղը ալիքի հարվածն ի վրա վերցրեց և պաշտպանեց երեխային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել