Էս տղեն մի տարեկան ա: Գիտե՞ք` ով ա էս տղեն:
Էս էն տղեն ա, որ իր ա մեկամյակին ավելի շատ բան են նվիրել, քանի իմ ու բոլոր ֆրենդներիս մեկամյակին միասին վերցված: 
Էսի էն տղեն ա, որի համար աղջիկները էս գլխից արդեն գժվում ու խելագարվում են: 
Էսի էն տղեն ա, որի ծննդյան օրվա մասին խոսում է ողջ աշխարհը: 
Էս էն տղեն ա, որ լևի գնալու տարիքը որ գա, ոչ թե ինքն ա լևի գնալու, այլ լևինա գալու իրա մոտ:
էսի էն տղեն ա, որ առանց աշխատելու էնքան փող ունի, որ էլ դու սուս: 
Էսի էն տղեն ա, որ իրա պամպերսը փոխողը առանձին աշխատող ա, հետևը լվացողը` մեկ այլ, իսկ որ փռշտումա, հատուկ մարդ կա, որ ասում ա. «Առողջություն, շեֆ»: 
Էս էն տղեն ա, որ հենց ատամ հանի, սաղ աշխարհը կցանկանա իր ա ատամի նկարը տեսնի: 
Էս էն տղեն ա, որ իրա պապան արքայազն ա: 
Էս էն տղենա, որ իրա կալյասկի դեմով ու հետովով թիկնապահներն են կալյասկով գնում: 
Մի խոսքով, էսօր մեր էս ՄԵԾ ախպոր ծնունդն ա: 
Լավ կաց, ախպերս..... Մեծանաս մեծ մարդ դառնաս ու ճիշտ գործեր անես մարդկանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել