ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր ԱԺ նիստերի մեծ դահլիճում հանդիպել է նաև ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից` բացելով հանդիպումը` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակիցներին տեղեկացրեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը հերթական անգամ Արցախ է ժամանել` ԼՂՀ իշխանությունների և դատական համակարգի ներկայացուցիչների հետ իրավական զարգացումների և սահմանադրական արդարադատության հարցերը քննարկելու համար: Այնուհետև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը հանդես է եկել բանախոսությամբ` նվիրված ժամանակակից իրավական զարգացումներին, սահմանադրական համակարգերի հեռանկարներին և այլ հարցերի: Գագիկ Հարությունյանն իր զեկույցում որոշ պարզաբանումներ է տվել նաև ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության և քննարկվող հայեցակարգերի վերաբերյալ: Հանդիպման վերջում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել