Հովիկ Աբրահամյանի հետ քաղաք եկած Նարեկ Սարգսյանին, որ պատանդ առնեին ու գցեին Մուշ-2-ի նկուղներից մեկը` դուռը զոդեին, Երեւանում մարդկանց եւ նույնիսկ շատ պաշտոնյաների վերաբերմունքը կտրուկ կփոխվեր մեր քաղաքի հանդեպ, գյումրեցուն նվիրված արձաններ կդնեին Երեւանում, նոր քաղաքաշինության նախարար կունենային: Հետո, իհարկե, մի շարք ուրիշ պաշտոնյաներ, չդիմանալով էդ դարդին, ստիպված կլինեին բանակցություններ վարել գյումրեցոնց հետ, որ վերադարձնեին ալամ աշխարհի ճարտարապետին, դրա փոխարեն ստիպված կլինեին, իհարկե, գյումրեցոնց համար վերջապես բնակարանաշինության ծրագիր ընդունել կառավարությունում ու Նարեկին ետ կստանային: Թե չէ այսպես, հավայի թողեցին եկավ, թողեցին` գնաց, վայթե տեղն էլ չբերին` ինչ «Քադդաֆի է» ընկել ձեռներն ու պլստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել