Էն պահից, երբ մարդը սեփական շահը գերադասում ա ընդհանուր շահից, թողնում ա գաղափարը ու կռիվ տալիս սեփական ամբիցիաների կամ չակերտավոր սկզբունքների համար, գործը տուժում ա: Գործը աշխատանք իմաստով չի:
Երբ պաշտոնյան ելույթ ա ունենում, բայց ֆիքսվում ա ոչ թե ասածի բովանդակության, այլ ձևի վրա: Երբ ամեն հարմար առիթ օգտագործում ա սեփական PR-ի կամ իր՝ քչերին հետաքրքիր անձը գովազդելու համար, էդտեղ գործ ունենք պաթոլոգիայի նախանշանների դրոևորման հետ:
Ժողովրդականությունը ամեն առիթով ձեռքերը բարձրացնել ու պարելով, ամբախ-զամբախ գրառումներ ու մեկնաբանություններ անելով չի:
Շա՞տ եք ուզում հայտնի դառնալ,թողեք պաշտոնը, մտեք շոու-բիզնես:
Զզվցրիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել