Մարդատար օդանավի ոչնչացման մեղքը Ուկրաինայի վրա գցելուց առաջ պետք էր պատասխանել մի հասարակ հարցի. Ուկրաինայի արևմտյան սահմանից օդանավն ուղեկցվել է ուկրաինական նավիգացիոն համակարգով, ինչը նշանակում է, որ իրենք ամբողջապես ինֆորմացված են եղել շարժման ուղեգծի վերաբերյալ, և ոչ մի ապուշ, եթե այդպիսին լինեին, ուկրաինական հակաօդային ուժերում, նախաձեռնություն չէր վերցնի հարվածելու օդանավին՝ առաց լրացուցիչ ճշգրտումների՝ Արևմուտքից արևելք շարժում, թռիչքի բարձրություն, ի վերջո ռազմական թե քաղաքացիական և այլն: Մինչդեռ ռուսական անջատականները, ովքեր զինված էին «երկիր-երկինք» տեսակի հրթիռներով, սակայն չունեին նավիգացիոն համակարգեր և դժվար թե նախապես կապվեին ռուսական համապատասխան ծառայությունների հետ, Արևմուտքից եկող օդանավը հանգիստ կարող էին ընդունել որպես թշնամական, հատկապես որ դրանից առաջ արդեն խփել էին երկու ուկրաինական օդանավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել