004_oՆայե՞լ, թե չնայել․ այս է խնդիրը

Մինչև  կարծիքս ասելը, բացատրեմ, թե ինչ են դորամաները: Դրանք ճապոնական և կորեական սերիալներ են, որոնցից ամենատարածվածները հեռարձակվում են TV-ներով: Չնայած անվանը՝ դորամանները լինում են տարբեր ժանրերի՝ կոմեդիայից մինչը սարսափ:

Համացանցում վաղուց տարածված են դորամաները, և դրանք շատ կորեացի աստղերի են հայտնի դարձրել՝ Lee Min Ho, Kim Hyun Joong, Jang Geun Suk… Դորամաներ նայում են ամբողջ աշխարում, բայց զարմանալի է (իսկ եթե ավելի ռեալ դատենք՝ սովորական) Հայաստանում դորամաներ ոչ միայն չեն նայում, այլ նաև՝ նայողի վրա զարմանում: Երևի պատճառը դերասաննե՞րն են։

… Չգիտեմ, բայց փաստ է, որ կորեական արտադրության սերիալներն ու ֆիլմերը չեն սիրում: Շատերը անգամ կորեացիներին, ճապոնացիներին ու չինացիներին խառնում են միմյանց հետ, բոլորին անվանելով՝ չինացի: Դե դա արդեն մարդկանց կրթվածության աստիճանից է՝ տարբեր ազգերին տալ նույն անվանումը:

Շատերի մոտ թյուր կարծիք  է ձևավորված, որ կորեացիները լավ դերասաններ չեն և նկարահանած ֆիլմերն էլ լավը չեն: Ցավալին այն է, որ դա ասում են այն մարդիկ, ովքեր անգամ չեն էլ նայել գոնե մեկ դորամա: Ես խորհուրդ եմ տալիս բոլորին նայել գոնե մեկը, և հետո նոր փնովել նրանց:

Հա, և վերջում: Մի վախեցեք ձեր սեփական ճաշակը ու կարծիքն ունենալուց, եթե դուք նայում եք դորամաներ և սիրում եք կորեացիներին, դա դեռ չի նշանակում, որ դուք անճաշակ եք, ասեմ ավելին, խոսում է ձեր բարձր ճաշակի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել