Այսպիսի տարածված խոսք կա՝ «В России две беды: дураки и дороги»: Եվ փոխանակ այդ խնդիրները լուծեն՝ բոլոր ժամանակների ռուս ցարերը շեշտը դրել են ռազմական ուժի ստեղծման և դրա միջոցով տարածքներ գրավելու, իսկ այնուհետև պահպանելու/վերադարձնելու խնդրի վրա: Արդյունքում, դրանցից մենումեկի պատճառով անընդհատ խնդիրներ են ունենում աշխարհի հետ փոխհարաբերություններում: Ինչո՞ւ պետք է ուկրաինական անջատականները «Երկիր-երկինք» տեսակի հրթիռներ ստանային Պուտինից, որպեսզի ինչ-որ «դուռակ», եթե դա այդպես է եղել, կործաներ մարդկային բազում կյանքեր, ու Պուտինին էլ կանգնեցներ խնդիրների առջև: Վերջում էլ «մեծն» Պուտինը խեղճանար դրսի առջև՝ չմոռանալով սկզբից հոխորտալ նույն այդ դրսեցիների հասցեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել