Քիչ առաջ հայտնի դարձավոր Քաշաթաղում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենա է պայթել ականի վրակա մեկ զոհ և երեք վիրավոր: Վիրավորներին շտապուղղաթիռով տեղափոխել են Երևանվիրավորների մեջ է եղել Արմավիր քաղաքի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանըիսկ մյուս երկու վիրավորների անձի մասին տեղեկատվություն չի տրվել: Ցավոք, նաև զոհ կա՝ ինչպես նշեցիզոհվածը Ռուբեն Խլղաթյանի վարորդն է եղել՝ Արամ անունով: Բոլորիս համար ցավ էոր խաղաղ պայմաններում ունենք ականից տուժածներ և զոհբայց ինչ արած: Պատերազմի սկզբնական հատվածումերբ չկար կանոնավոր բանակերկու հակամարտող կողմերն էլ ականապատել են տարածքներ հակամարտության գոտումիսկ քարտեզներ ականադաշտերի հաճախ չեն կազմվելկամ կազմելուց էլ հաստատ ադրբեջանական կողմը մեզ չէր տրամադրի: Պետությունըբանակի ինժեներասակրավորական ստորաբաժանումների և մասնավոր ականազերծող կազմակերպությունների միջոցով, երկար տարիներ կատարում է ականներից մաքրման աշխատանքներ ՀՀ և ԼՂՀ տարածքներում՝ մեր սրբազան Հայաստանում: Ցավոք սրտի, անիծյալ ականները դեռ երկար պետք է մաքրվեն մեր հայրենի հողից. ականը այն նենգ զենքն էոր օգտագործելուց բավականին ժամանակ հետո է իր սև գործն անում: Ինչևէ, ցավը բոլորինս է. Արամը մեզանից մեկն է, Արամը ՀԱՅ էիսկ վիրավորներին ցանկանանք ապաքինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել