Գազարն ավելին է, քան պարզապես ուտեստին ավելացվող համեղ սննդամթերք: Այն չափազանց օգտակար է մեր օրգանիզմին՝ հատկապես մաշկին, աչքերին, մարսողական համակարգին ու ատամներին:

Այնպես որ, եթե քաղցր համը դեռ բավարար չէ, տես գազարն ավելի շատ օգտագործելու այս 10 պատճառները:

Բետակարոտին - Գազարը հարուստ է բնական հակաօքսիդանտներով, որոնք տարբեր առողջարար հատկություններից զատ օրգանիզմում վերափոխվում են նաև վիտամին A-ի ու նպաստում առողջ մաշկ ունենալուն:

Մարսողություն – Գազարը  մեծացնում է թքարտադրությունը ու օրգանիզմին փոխանցում անհրաժեշտ հանքանյութերի, վիտամինների պաշարը: Գազարի կանոնավոր օգտագործումը  կարող է կանխարգելել ստամոքսային խոցեր ու այլ մարսողական խնդիրներ ու հիվանդություններ ձեռք բերելը:

Ալկալիական էլեմենտներ Գազարը հարուստ է ալկալիական էլեմենտներով, որոնք մաքրում ու վերականգնում են արյունը` միաժամանակ բալանսավորելով օրգանիզմում թթուների/ալկալիների հարաբերակցությունը:

Պոտասիում – Գազարը պոտասիումի հրաշալի աղբյուր է, որը պահպանում է օրգանիզմում սոդիումի մակարդակն ու կարգավորում արյան ճնշումը:

Ատամների առողջություն – Գազարը ոչնչացնում է բերանում վնասակար մանրէներն ու կանխարգելում ատամների քայքայումը:

Վերքեր – Հում քերած գազարը կարելի է օգտագործել վերքերը, կտրվածքներն ու մաշկային բորբոքումները բուժելու համար:

Հակաքաղցկեղային նյութեր – Բազմաթիվ առողջարար հատկություններից մեկն էլ այն է, որ գազարը պարունակում է հակաքաղցկեղային ֆալկարինոլ կոչվող նյութը, որը կնվազեցնի հաստ աղու քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը` միաժամանակ նպաստելով հաստ աղու ընդհանուր առողջությունը:

♦ Կարոտենոիդ – Գազարը հարուստ է կարոտենոիդներով, որոնք օրգանիզմում կարգավորում են արյան շաքարը:

Մանրաթելեր – Գազարը հարուստ է մանրաթելերով, որոնք նվազեցնում են օրգանիզմի վատ խոլեստերինը ու բարձրացնում օգտակար խոլեստերինի քանակությունը` դրանով իսկ մաքրելով արյունն ու կանխարգելելով սրտի հիվանդությունները:

Աչքերի, մազերի, եղունգների համար – Գազարի մեջ պարունակվող օգտակար սննդանյութերը առողջարար են աչքերի, մաշկի, մազերի, եղունգների ու շատ այլ բաների համար, քանի որ այն օրգանիզմը մաքրում է թունավոր նյութերից ու նոր բջիջներ կառուցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել