Երբեք կողմնակից չեմ եղել ու չեմ լինի այն հայտարարություններին, թե սա գրանտակեր է, սնվում է պենտագոնից, մյուսը՝ Մոսկվայից, իսկ են երրորդը, ախ էդ տականքը, ընդհանրապես Պետդեպի միջանցքներից: Իսկ դրանք բոլորը միասին ձեռք ձեռքի ու ձեն ձենի տված կործանում են ազգն ու պետությունը:

Նման հարցադրումները շատ հաճախ հնչեցվում են այսպես կոչված ռուսամետների կողմից՝ եվրոպամետների հասցեին, և հակառակը, ինչպես նաև պետական մեքենայի մոտ կանգնած ուսյալ-կրթյալների կողմից՝ էլի նույն խմբերի հասցեին: Ու դա ինչքան շատ հնչի, այնքան հասարակությանը կամ նրա ակտիվ հատվածին ռեալ պրոբլեմներից շեղելու լավ տարբերակ է, ինչը համապատասխանաբար ձեռնտու է, ու՞մ, ապրեք, ճիշտ է, իշխանությանը:

Այս ամենի մեջ բոլոր կողմերը մոռանում են ուղղակի մեկ հանգամանք, որ ամենամեծ ԳՐԱՆՏԱԿԵՐԸ պետությունն է: Բավական միայն են պաշտոնական տվյալները, որպեսզի պարզ դառնա, թե ինչքան պետական ծրագրեր են «իրականացվում» դրամաշնորհների միջոցով: Իսկ այստեղ էլ գործում է հայտնի մեխանիզմը՝ արտասահմանյան կազմակերպությունների դրամաշնորհները կամ պետության կողմից տրված դրամաշնորհները «իրականացվում» են ...կից ֆոնդերի, ՊՈԱԿ-ների, կազմակերպությունների ու այլ շատ կառույցների միջոցով:

Դրա համար թարգեք անկապ միմյանց «առաջինն ու ավելի բարձր գոռալու» սկզբունքով գրանտակեր անվանել՝ աչքից բաց թողնելով իրական և գլխավոր ԳՐԱՆՏԱԿԵՐԻՆ՝ պետությանը` իշխանության եկած ՀՀԿ պաշտոնյաների պրոֆմiության գլխավորությամբ: Ուղղակի այս դեպքում գոռալը քիչ է, հարկավոր է քրտնաջան վերահսկողական աշխատանք, ինչը դժվար է: «Դու գրանտակեր ես» գոռալը հեշտ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել