Tert.am-ը գրում է.

Ուկրաինայում մալայզիական «Boeing»-ի կործանման հետևանքով Նիդերլանդների Հիլվերսյում փոքրիկ քաղաքից միանգամից 3 ընտանիք է զոհվել: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Washington Post-ին:

Հիլվերսյումը, որը Ամստերդամից 32 կմ հարավ է գտնվում, մոտ 84 հազար բնակիչ ունի: Ամեն 3-րդ տան պատշգամբում զոհվածների ընկերների և հարևանների կողմից ծաղիկներ և երկտողեր են դրված:

Սմալենբուրգների ընտանիքը զոհվել է ամբողջ կազմով՝ ամուսինը, կինը, նրանց որդին ու դուստրը, իսկ վերջիններիս 19-ամյա հարևանը՝ հոկեյի օլիմպիական ակումբի անդամ Քվին Շանսմանն իր ծնողների մոտ հանգստի էր մեկնում: Մաստենբրոքների ընտանիքը՝ հայրը, մայրը և 17-ամյա որդին, Բալի կղզի էին մեկնում հանգստանալու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել