Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների կողմից հաճախ է խեղաթյուրվում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործունեությունը, ֆեդերացիայի նախագահի արտահայտություններն, ինչպես նաև մարզիկների արդյունքները: Ֆեդերացիայից և սպորտից բավականաչափ հեռու ու անտեղյակ մարդիկ չգիտես ինչու ֆեդերացիայում տեսնում են անառողջ մթնոլորտ , մինչդեռ նման բան չկա: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բաց է աշխատում ցանկացած լրատվամիջոցի համար ու վստահ եմ շատ լրագրողներ իրենց իսկ փորձով համոզվել են դրանում: Բանավեճ, քննարկումներ կարող են լինել ցանկացած կոլեկտիվում և շատ ավելի նախընտրելի է, որ դա լինի ֆեդերացիայի նիստի ընթացքում , քան որևէ մեկի թիկունքում: 
Նշվում է, որ Արթուր Գևորգյանը «Տրորել» է անկախ Հայաստանի մութ ու ցուրտ դահլիճներում իրենց առողջության հաշվին հայկական բռնցքամարտի բարի ավանդույթները պահած մարդկանց: Նման բան չի կարող լինել, որովհետև նույն Արթուր Գևորգյանը մարզվել է հենց այդ մութ ու ցուրտ դահլիճներում: Իսկ փոփոխություններ ցանկացած մարզաձևում լինում են: Եթե չկա արդյունք, ուրեմն պետք է թարմություն, նոր մոտեցում ու ձեռագիր: Եթե ներկայիս մարզչական շտաբը չարդարացնի սպասելիքները, ապա նրանց էլ կգան փոխարինողներ: Բայցևայնպես 2014 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում բռնցքամարտի արդյունքները գոհացուցիչ են: Մենք ունցել ենք աշխարհի չեմպիոն , աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային տարբեր մրցաշարերի հաղթողներ ու մրցանակակիրներ, մինչդեռ քննադատողները չգիտես ինչու մոռացել էին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին: Դա անտեղյակության արդյունք է, իսկ անտեղյակ մարդը ոչ մի բարոյական իրավունք չունի քննադատելու: Զբաղվեք Ձեր գործով, մի կեղտոտեք սպորտը: Սպորտում յուրաքանչյուր հաղթանակի ետևում հսկայական աշխատանք, դժվարություն և նույնիսկ ցավ կա, և մի մոռացեք, որ այդ հաղթանակները ոչ միայն մարզիկինն են այլ նաև Ձերը: 
Որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի ներկայացնում ենք մեր մարզիկների նվաճումները ըստ մրցաշարերի: 
Անապայի միջազգային մրցաշար. երիտասարդներ. Էրիկ Պետրոսյան, Սերյոժա Հակոբյան. բրոնզե մեդալ :
Պոդգորիցայի միջազգային մրցաշար. մեծահասակներ. Նարեկ Աբգարյան, Արման Դարչինյան - ոսկե մեդալ, Գոռ Ջևելիկյան –արծաթե մեդալ,Գոռ Երիցյան Նարեկ Մելքոնյան -բրոնզե մեդալ:
Սերբիայի միջազգային մրցաշար. մեծահասակներ. Հովհաննես Բաչկով, Արման Հովհիկյան- ոսկե մեդալ, Վլադիմիր Մարգարյան , Տիգրան Արմենակյան –արծաթե մեդալ,
Ռաֆայել Սիմոնյան և Արթուր Վարդանյան –բրոնզե մեդալ:
Երիտասարդների աշխարհի առաջնություն. Անուշ Գրիգորյան –ոսկե մեդալ, Նարեկ Մանասյան- բրոնզե մեդալ
Չեխիայի միջազգային մրցաշար . մեծահասակներ.Արման Հովհիկյան – ոսկե մեդալ, Գոռ Երիցյան, Արման Դարչինյան- արծաթե մեդալ, Հենրիկ Մոքոյան – բրոնզե մեդալ:
Մինսկի միջազգային մրցաշար . մեծահասակներ Նարեկ Աբգարյան- արծաթե մեդալ:
Վրաստանի միջազգային մրցաշար. երիտասարդներ . Արտյոմ Ալեքսանյան, Արսեն Պողոսյան, Գևորգ Պետրոսյան, Նարեկ Մանասյան, Սերյոժա Հակոբյան, Գնել Մուրադյան, Անուշ Գրիգորյան- ոսկե մեդալ
Դավիթ Ասատրյան, Սամվել Մելիքյան - արծաթե մեդալ,
Տիգրան Մելքոնյան -բրոնզե մեդալ
Սերբիայի միջազգային մրցաշար . երիտասարդներ.
Անուշ Գրիգորյան- ոսկե մեդալ, 
Տիգրան Մելքոնյան, Նարեկ Մանասյան –արծաթե մեդալ, Սպարտակ Թամարյան Արմեն Մխիթարյան, Գնել Մուրադյան- բրոնզե մեդալ:
Սա 6 ամիսների աշխատանքն է: Որքան էլ չարախոսեն միևնույն է մենք ունենալու ենք աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը:

Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել