Tert.am-ը գրում է.

Պաշտպանական բանակի N Զորամասի մարտական հենակետերից մեկում հուլիսի 18-ին հրազենային վնասվածքի հետևանքով մահացածժամկետային զինծառայող, 1994թ.-ին ծնված Գևորգ Ավագյանին երեկ հուղարկավորել են Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում, որտեղից էլ տղան զորակոչվել էր բանակ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: 

Վերջինիս խոսքով՝ Գևորգն ընտանիքի ավագ տղան էր, մյուս տղան 17 տարեկան է: «Ընտանիքն ահավոր չքավոր պայմաններում է ապրում, մայրը նոր տեղավորվել էր աշխատանքի, հայրն էլ տարբեր տեղերում բանվորություն է անում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել