Կյանքը դառնում է հետաքրքիր, երբ պատմության մեջ գրանցված դեռ միակ և անկրկնելի քաղաքագիտական սպեկուլյանտը` ինքը Լևոն Տեր-Պետրոսյանը, խոսում է աշնան միտինգից ու նշում, որ լուրջ ուժերը կտրականապես դեմ են սահմանադրական փոփոխություններին: Ես ճիշտն ասած չեմ հասկանում` մի՞գուցե պապի տարիքից է, մի՞գուցե կորցրել է իրականության զգացողությունը, որ մինչ այսօր դեռ չի հասկացել, որ 5 հոգին լուրջ կուսակցություն չի կարող համարվել: Իսկ աշնան միտինգով վախեցնելը հենց այն ապացույցն է, որ առաջին նախագահը ոչ միայն քաղաքագիտական սպեկուլյանտ է, այլ քաղաքագիտական ժուլիկ, ում քաղաքական մուտքից հետո, բացի ժողովրդի աչքին թոզ փչելուց, ոչինչ չի անում, չնայած ինչո՞ւ չեն անում, լավ էլ սեփական գրպանները լցնում են իրենց մի քանի կուսակիցներ: Միգուցե ես այս քաղաքի վերջին միամիտն եմ, բայց նաև լավ կլինի, որ ընդդիմությունը որպես «ժողովրդի փրկիչ» պատասխանի, թե որտեղից են հայտնվում այդ թանկարժեք տները, մեքենաները, և վերջապես այդ ինչպես է պատահում, որ նրանց երեխաներն էլ չեն ծառայում: Այ այսպիսի ընդդիմություն ունենք, միգուցե այդ «աշուններով» վախեցնելը դրամական հոսքերի աղբյուր է դառնում ոմանց համար: Չնայած չէ, երևի Լևոնը կկանգնի աշնանը ժողովրդի առջև և կփրկի մեր ազգն ու երկիրը` ներկայացնելով մի դասախոսություն՝ «Թե ինչպես ծեր հասակում քանդել երկիրը»: Կամ միգուցե աշնանը ծերությունը վրա կհասնի և առողջականը թույլ չի տա հասնել հրապարակ, ինչպես եղավ նախագահական ընտրություններում: Ինչպես ասել է Նիկիտա Խրուշչովը՝ քաղաքականությունը ամեն տեղ նույնն է. նրանք խոստանում են սարքել կամուրջ, որտեղ որ գետ էլ գոյություն չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել