Ի գիտություն իրենց պրոֆեսորի տեղ դրած Դիլետանտների:
«Բռնապետության դեմ ուղղված ռազմական հեղաշրջումը կարող է լինել վարչակարգի վերացման ամենադյուրին և արագ միջոցներից մեկը: Սակայն դրա հետ կապված նույնպես կան շատ լուրջ խնդիրներ: Դրանցից ամենակարևորն այն է, որ բնակչության և էլիտայի միջև անհավասար բաշխված իշխանության ղեկավարումը տրվում է կառավարությանն ու դրան ծառայող ռազմական ուժերին: Առանձին անհատների կամ վարչախմբերի պետական պաշտոններից հեռացումը, ամենայն հավանականությամբ, մեկ այլ խմբի ընձեռում է նրանց տեղը զբաղեցնելու հնարավորություն: Տեսականորեն, նոր վարչախումբը կարող է լինել ավելի մեղմ և ավելի բաց ժողովրդավարական բարեփոխումների համար: Բայց հակառակ երևույթը նույնպես հավանական է. դիրքերն ամրապնդելուց հետո նոր վարչախումբը կարող է ավելի անգութ և փառասեր լինել, քան նախորդը: Արդյունքում նոր վարչախումբը, որի հետ շատերն էին հույսեր կապում, կկարողանա անել այն ամենը, ինչ ցանկանում է` առանց ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին հոգալու: Սա նույնպես բռնապետության խնդրի ընդունելի լուծումը չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել