Քննադատություն ընդունելը լավ բան է, բայց Լիլիթ Հովհաննիսյանը, աչքիս, այն մարդկանց չի պատկանում, ովքեր կարողանում են առողջ քննադատությունը ընդունել: Երեկ Լիլիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում մի ստատուս զետեղվեց, որտեղից պարզ դարձավ, որ Լիլիթը դատի է տալիս «ԲլոգՆյուզ» կայքին՝ ինչ-որ հոդվածի համար: Գտա խնդրո առարկա հոդվածը, կարդացի ու տեսա, որ այդ հոդվածի համար ոչ թե դատի պետք է տալ, այլ շնորհակալություն է պետք հայտնել, ու, փորձել այնտեղի դիտողությունները հաշվի առնելով, մի քիչ շտկել իրավիճակը:

Լիլիթ Հովհաննիսյանը էջը վարողն էլ, ամենայն հավանականությամբ, էմոցիաներով է շարժվել, որովհետև այնտեղ բազմաթիվ սխալներ կան հենց իրավաբանական տեսանկյունից, ու չի զգացվում, որ Լիլիթը ինչ-որ իրավաբանի հետ զրուցած լինի: Միայն այն, որ իրավաբանականի 1-ին կուրսի ուսանողն անգամ գիտի, որ նույնիսկ դատարանը կայքին չի կարա ստիպի, որ հոդվածը հեռացվի, դատարանի կողմից մաքսիմում հերքում տպագրվելու պահանջ կարող է ներկայացվել լրատվամիջոցին, կամ էլ դատարանը լրատվամիջոցին տուգանում է X գումարի չափով, եթե հարցը դատական կարգին չի հասնում պատասխանի հնարավորություն է տրվում հակառակ կողմին, որը, ըստ էության, Լիլիթ Հովհաննիսյանին առաջարկվել է անել, իսկ Լիլիթը հրաժարվել է:

Դատի տալուց առաջ պետք է մի պահ ետհայաց գցել ու հասկանալ, թե ինչու են քննադատել: Ես՝ ինքս, Ձեր երգերի երկրպագուն չեմ, չնայած երգ շատ եմ սիրում, բայց Ձեր արածի մեջ արվեստի ոչ մի նշույլ չեմ նկատում: Անկախ Հայաստան օգտատերը շատ կոնկրետ կետ առ կետ ու դիպուկ քննադատության է ենթարկել Ձեր գործունեությունն ու անձնականի սահմանը չի հատել:

Չմոռանանք Ձեր ամուսնու հայտարարությունները ադրբեջանական կուլտուրայի մասին, թե իր համար ադրբեջանական կլկլոցը հոգեհարազատ է, ու Դուք էլ փորձում եք Ձեր ամուսնուն հաճոյանալ, դա Ձեր խնդիրն է. տանը որքան ցանկանաք, բայց հանրության մեջ այդպես մի ներկայացեք:

Շնորհակալություն ուշադրության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել