Պապին էլի հարցազրույց ա տվել, որը իր նախորդ ծավալուն հարցազրույցներից գրեթե ոչնչով չի տարբերվում, սակայն այս մեկում պրոֆանացիան չափից դուրս շատ է՝ հատկապես պապիի համար: Ասենք, չի կարելի է էլի երկրի նախագահ եղած մարդուն տալ ուղղորդող հարց, որի մեջ հնչող պնդումները ոչ մի բանով փաստարկված չեն, իսկ որ ամենատարօրինակն ա՝ Լևոնը պատասխանում է դրանց՝ շարունակելով պրոֆանացիայի այդ գիծը:

Խոսքը հատկապես շփման գծում տիրող իրավիճակի մասին է: Լրագրողը նման ձևակերպում է անում հարցում. «...ինչո՞վ եք բացատրում հայկական կողմի ակնհայտ պասիվությունը շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած ինտենսիվ պրովոկացիաների հանդեպ»:

Լևոնն էլ, ոչ աջ, ոչ ձախ, համաձայնում ա, որ պասիվ ա մեր կողմը, երկար-բարակ բացատրում ա, որ ուղղակի Հայաստանը խուսափում է էլ ավելի սրումից, որովհետև իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ու անգամ պատերազմ կարող է սկսվել, ու անմիջապես ակնարկում է, որ նման մոտեցումը լկտիացնում է Ադրբեջանին:

Ստեղ են ասել «վայ, պապի-պապի»: Ոչ մեկի համար նորություն չի, որ լևոնականների ճամբարում միշտ էլ հավաքված են եղել մեր բանակի չուզողներն ու անգամ թշնամիները: Ավելին, ամենամարգինալ հակաբանակայինները միշտ եղել են ու կան հենց պապիկի կողմնակիցներ, ուստի այդքան զարմանալի չէ, երբ լևոնական լրագրողը, ոչ մի հիմնավորում չբերելով, հայտարարում է, որ մենք պասիվ ենք:

Սա անհեթեթ պնդում է, ինչում համոզվելու համար բավական է նայել թեկուզ վերջին ամիսների մարտական կորուստների ցուցանիշին թե մեր, թե Ադրբեջանի բանակում: Եթե սրան գումարում ենք նաև այն, որ ադրբեջանցիները իրենց մարտական կորուստների մեծ մասը ներկայացնում են որպես դժվար պատահարների, միջանձնային կոնֆլիկտների, ինքնասպանությունների ու այլ պատճառներով կրած կորուստներ, ապա տեսնում ենք, որ մենք մի քանի անգամ ավելի շատ ադրբեջանցի ենք խփել: Բացի դրանից, չմոռանանք շաբաթներ առաջ Նախիջևանի ուղղությամբ մեր աննախադեպ առաջխաղացումն ու բարձրունքի գրավումը: Նման բան շատ վաղուց չէր եղել, և ոմանք դա համարում են զինադադարի կնքումից հետո ամենախոշոր տակտիկական հաջողությունը:

Ու չի կարող ՀՀ առաջին նախագահը չիմանա սրա մասին, սա դպրոցականի համար էլ հասու ու պարզ փաստեր են: Կարծում եմ՝ պապիի միակ նպատակը ավելորդ անգամ Սերժին կծելն էր, թե բա ոչ մի բան չես կարողանում անել: Լևոնին կարելի ա հասկանալ՝ Սերժին բշտելու հարցում, բայց, ասենք, հեչ պետք չէ այս աստիճան մանրանալ ու սպեկուլյացիաներ անել, առավել ևս՝ չեղած տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել