Tert.am-ը գրում է.

«Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը գտնում է, որ մասնավորապես բնապահպանական խնդիրների առումով այսօր ՀՀ Կառավարությունն արագ տեմպերով հետապնդում է ինչ-որ խմբերի շահեր, այլ ոչ թե պետության շահը:

Բարձրաձայնելով բնապահպանական մի շարք խնդիրներ՝ այսօր կայացած ասուլիսին նա հայտարարեց. «Նախորդ կառավարությունն ասում էր, որ պետք է շատ շտապ միջոցներ ձեռնարկել և փակել անօրինական հորատանցքերը: Վերջին կառավարության եզրակացությունը վերջին նիստից այն է, որ նրանք ասում են, թե Արարատյան ստորերկրյա ջրերը շատ աղտոտված են, դրա համար շատ ավելի լուրջ պետք է մտածել շահագործման և մաքրելու ու կարգի բերելու մասին, քան՝ փակելու: Եզրակացությունը կրկին շահագործելն է»:

Բնապահպանի համոզմամբ՝ երկրում արդեն կա մի տարածք և շատ բարդ համակարգ, որն արդեն խախտված է: Եվ չիմանալով ինչ ձևով է դա խախտված՝ իշխանություններն ինչ-որ պատճառաբանություններ են բերում: Սևանի մասով էլ խոսքերը մնում են խոսքեր, բացթողումները մնում են բացթողումներ, իսկ այսօր Սևանում արդեն ջրի 60%-ը անպիտան է իշխանի բուծման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել