Շաբաթ օրը, ըստ որոշ աղբյուրների, «համազգային» հանրահավաք էր: Հավաքվել էր շուրջ 751 հոգի ու ելույթ էր ունենում «ազգապահպան» ՕԵԿ-ը: Խիստ ընդդիմադիր հայտարարությունները ուղեկցվում էին հուզումնալից դրվագներով ու նոր հեքիաթի համար նախատեսված ելույթներով: Հանրահավաքին պակասում էր Անին Զախարյան, որ մի քիչ համեմեր գործընթացը: Դե քառյակն էլ կողքից հետևում ու ուրախանում էր: Ասա՝ ինչի վրա եք ուրախանում, այ ախպերներ, նրա՞, որ Հայաստանում ընդդիմություն չկա՞՝ ի դեմս ձեզ:

Բոինգ 777-ի մասին շատ են խոսում: Տարբեր վերլուծություններ են անում: Գիտաֆանտաստիկ հոդվածներ են տպում: Մեկը մի շերեփ ցեխ Ռուսաստանի վրա ա շպրտում, մյուսը՝ Եվրոպայի: Հոլիվուդն էլ նոր ֆիլմի սցենար կպցրեց, որը կնկարահանի մի 10 տարի հետո, նույն ֆիլմի սցենարը Ռուսաստանը կպցրեց, որը նույնպես ֆիլմ կնկարահանի. առաջին դեպքում ՌԴ-ն մեղավոր կլինի, երկրորդ դեպքում՝ ԱՄՆ-ն, ու տենց խառը առաջ կգնանք:

Երեկ Վրաստանում հայկական եկեղեցի են ներխուժել շուրջ 50 հոգի, որոնք զինված են եղել: Եկեք շուտափույթ եզրահանգումներ չանենք, որովհետև այդ 50 հոգին ասեղ չեն էլի, որ կորեն, ոնց էլ լինի այս երկու օրը կիմանանք՝ ովքեր էին այդ վանդալները: Մեկը ասում է վրացիներն են, մյուսը՝ ազերները, էն մեկն էլ՝ ռուսները: Որ վանգայությամբ չզբաղվենք, մի քիչ եկեք սպասենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել