Փաստորեն, եթե Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկից գնացել ա, այնտեղ մնացած բոլոր հայերի վրա կարելի ա թքած ունենա՞լ, հա՞, ԶԼՄ-ներ ջան:

Հազարավոր հայրենակիցներ ունենք, ովքեր ամեն օր ռմբակոծության տակ են, ովքեր ամեն օր գտնվում են կյանքի և մահվան արանքում, իսկ այսքան ժամանակ որևէ մի լրատվամիջոցի մտքով անցել էր, մի հատ կապնվի Դոնեցկի կամ Լուգանսկի համայնքների հետ, հասկանա՝ ինչո՞վ են ապրում, ինչո՞վ են շնչում:

Донецкая областная община армян
8 (062) 385 88 1983017, б-р Шевченко, 29
Дополнительно: воскресная школа, АВ «Наири», КВН «Армяне», дуэт «Наири», ансамбль «Песни и танцы».

Луганское Армянское национальное культурное общество "Крунк"
8 (0642) 53 55 20, 53 30 4891016, г. Луганск, ул. Демехина, 26/31 Дополнительно: воскресная школа, ансамбль современных танцев. Наличие молодежной организации:...

Տեսնես կա՞ն դեռ կիրակնօրյա դպրոցները, ո՞ղջ են արդյոք երգ ու պարի համույթի անդամները:

Տեղադրում եմ մի սովորական տեսանյութ՝ կեսմիլիոնանոց Լուգանսկի առօրյայից: Սովորական հուլիսյան մի օր:

Առավել հուզվողներին խորհուրդ չեմ տալիս նայել: Բայց սա այն իրականություն ա, որում ապրում են նաև մեր հայրենակիցները: Կիրակնօրյա դպրոց հաճախող, երիտասարդական կազմակերպության անդամ, ժամանակակից պարերի համույթի ներկայացուցիչ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ;

Հ.Գ. Կներեք, բայց լեզուս չի ֆռում՝ ասեմ բարի լույս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել