Դեյվիդ Հյումը իր 1748-ին հրատարակված «Ազգային բնավորությունների մասին» էսսեում անդրադառնում է հայերի բնավորությանը` այս անգամ վերջինիս համեմատելով հրեաների բնավորության հետ. «Այսպիսով, հրեաները Եվրոպայում, իսկ հայերը արևելքում ունեն ուրույն բնավորություններ, և առաջինները նույնքան են առանձնանում խաբեությամբ, որքան երկրորդները` շիտակությամբ»: Հայկականությունը առանձնակի դեր է խաղացել նաև Հյումի` նախ մտերիմ բարեկամ, այնուհետև ախոյան, ֆրանսիական ռոմանտիզմի առաջնեկ Ժան-Ժակ Ռուսսոյի հեղինակային կեցվածքի կայացման գործում. այն է` հայկական հագուստ կրելու Ռուսսոյի սովորությունը: Ի դեպ, Ալան Ռամսեյի վրձնած Ռուսսոյի հայտնի դիմանկարում (1766) վերջինս պատկերված է հենց հայկական հագուստով!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել