Tert.am-ը գրում է.

Ութսուներկու տարեկան Մարտիկ Հայրապետյանը, ով բնակվում է Երևանի Պուշկինի 40 հասցեում, օրերս դատարանից ծանուցում է ստացել այն մասին, որ «Երևան ջուր» ընկերությունը դատի է տվել իրեն՝ ջրի խողովակի վրա ջրաչափ չտեղադրելու համար: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարտին Հայրապետյանը խնդիրն այն է, որ ինքը թոշակով է ապրում և հնարավորություն չունի հաշվիչ գնելու:

«Միայնակ մարդ եմ, որ գումար ունենայի հաշվիչ կտեղադրեի, ոչ թե կթողեի մեծ տուգանք գար ու էս տարիքիս ընկնեի դատարանների դռները: Անկողնուցս եմ վեր կացել հասել այստեղ, որ հասկանամ էս ինչ հարց է: Սա նոր հարց չի, դեռ տարիներ առաջ, որ սկսեցին «շոտչիկները» դնել, բոլորին դրեցին, ինձ չդրեցին: Քանի անգամ եմ խնդրել, որ «Երևան ջուրը» բերի տեղադրի, քանի որ ծեր մարդ եմ, չեմ աշխատում, միջոցներ չունեմ, բայց չարեցին ու դատի տվեցին»,- ասաց նա:

Նշենք, որ «Երևան ջուր» ընկերությունը Մարտիկ Հայրապետյանից դատարանի միջոցով պահանջում է վճարել 65 հազ. դրամ, այնինչ պետության կողմից ստացած թոշակի չափը կազմում է 35 հազ. 600 դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել