Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը խորհուրդ է տալիս չխառնել կուսակցական և պետական գործառույթները՝ ի պատասխան հարցի, թե ԲՀԿ-ն փոխել է իր վերաբերմունքը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ, քանի որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նույնպես մասնակցել է հանրային քննարկումներին։

Նշենք, որ Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը երեկ մասնակցել էր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկմանը, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն հստակ արտահայտել էր, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա։

«Եթե ձեզ հետաքրքրում է կուսակցության կարծիքը, ապա այս պահին նույնն է և անփոփոխ, իսկ պարոն Բալասանյանն ունի իր գործառույթները, որպես Գյումրու քաղաքապետ` իրականացնում է պետական գործառույթներ, ինչ վերաբերվում է կուսակցական գործառույթներին, ապա մեկը մյուսի հետ խառնել պետք չէ»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել