Երեկ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի մտքերն էին հնչում Ա1+ հեռուստաալիքովԱսում էր, որ լրագրողները ԱԺ նիստերը հաճախ ճիշտ չեն լուսաբանում, եւ անհրաժեշտ է, որ խմբագիրնեը նիստերի ուղարկեն իրավական գիտելիքներին շատ թե քիչ տիրապետող լրագրողների: (Նաեւ բողոքեց, թե մի մասը հասարակությանը լրիվ անհայտ դեմքեր են)Դիտարկումն իրոք տեղին էԸնդհանրապես օրը մի դեմք է հայտնվում հեռուստաէկրաններին՝ շատերը իրենց կատարած գործից անտեղյակ լրագրողներՈւղղակի այնպիսի տպավորություն է, թե լրագրողի կարգավիճակում փորձաքննություն են անցնում, մինչեւ ավելի բարձրակարգ աշխատանքի անցնեն ծանոթությունների ու կապերի շնորհիվՄի քանիսը գոնե ծամոնները չեն հանում ասուլիս գնալիս: Բայց եթե խոսքը վերաբերում է լրագրողների տարրական գիտելիքներին, ոչ միայն ԱԺ լրագրողների գիտելիքները կարելի է քննության ենթարկել, այլեւ հեռուստաալիքների, որ անգամ սեփական երկրի աշխարհագրական անունները կարգին չգիտեն, էլ ուր մնաց՝ արտասահմանյան, հետո՝ սխալ քերականությամբ են խոսում, վատ հայերենով...Բայց գիտե՞ք, եթե բանը հասնի լրագրողների գիտելիքներին, նախ եւ առաջ, Ռուսաստանի օրինակով (նման մի մտահղացում կար այնտեղ) պատգամավորների գիտելիքներն է պետք ստուգել ու մայրենի լեզվից թելադրության քննություն ընդունելԵրկարամյա մի լրագրող մամուլում հեգնել էր, թե պատգամավորներից ոմանք միայն «կ», «ո., «ղ», «մ» տառերը լավ գիտեն, որպեսզի իրենց անհրաժեշտ օրենքներ «անցկացնելու»ժամանակ «կոճակ սեղմեն»Ու պատգամավորների գիտելիքները պետք է ստուգել դեռ պատգամավոր չդարձած, մինչեւ կուսակցական ցուցակներ «խցկելը». այնպես, ինչպես քաղծառայողի քննութուններն են, նույնը պետք է լինի պատգամավորների համարԹէ չէ իբր պատգամավորն իրավական գիտելիք շատ ունի, մնում է ԱԺ նիստերը լուսաբանող լրագրողից պահանջեն (իրավական գիտելիքներ ունենան՝ կգնան իրավաբան կաշխատեն)Պատգամավորներից ոմանք անգամ նորմալ, գրագետ հայերեն միտք արտահայտել չգիտեն, երեւի դրա համար էլ եթե որեւէ մեկն ուզում է հարցազրույց վերցնի նրանցից, խիստ զայրանում ենԱյս ամենը Հ. Թովմասյանին էլ է հայտնի, պարզապես լրագրողներն ավելի «խոցելի» են, ու նրանցից անընդհատ կարելի է պահանջել, դատապարտել, «անզգույշ քաշքշել» ու հենց տեղում իրականացնել «Մի ամլիկ գառի» պատմության «խորհուրդները»Ինչ վերաբերում է լրագրողների հագուկապին, որին նույնպես անդրադարձավ Թովմասյանը, կարծում եմ, դա էլ է մտահոգիչ ոչ միայն անպայման ԱԺ նիստեր լուսաբանելու պարագայում, այլեւ՝ հեռուստատեսությանԻնչի՞ նման է, երբ լուրջ ձեւաչափով հաղորդման ժամանակ հարցազրույց տվող, կոստյումով ու փողկապով տղամարդու դիմաց իգական սեռի կիսամերկանձնավորություն են նստեցնում, ու փորձում քաղաքական «լուրջ» հարցեր քննարկելԱյդ պայմաններում տղամարդը կարո՞ղ է կենտրոնանալ քննարկվող թեմայի շուրջ, եթե աչքին անմիջապես դեկոլտեն ու մերկ ոտքերն են զարնումՀնարավոր է, դրա արդյունքում սկսի անկապ մտքեր հայտնելՄիգուցե հենց այդ նպատակո՞վ են նման տեսքով զրույց վարող ընտրում, որպեսզի հարցազրույց տվողը «տապալվի»Եվ/կամ այդ կերպ լրագրողի իմիջ են ուզում սեւացնել՝հեռուստաէկրանից առաջարկվող «մոդուլով»Հետաքրքիր է, էդ ո՞նց է լինում, որ կոստյումով ու փողկապով տղամարդուն շոգը չի անհանգստացնում, բայց հարցազրույց վարող կնոջը խիստ է անհանգստացնում անգամ ձմռանըՏպավորություն է ստացվում, թե դիսկո-բարի կամ գիշերային ակումբի տեղն են խառնելՀ. Թովմասյանը հիշատակեց ելույթում, որ ԱԺ նախկին նախագահ, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանը Աժ մի երիտասարդ աշխատակցուհու, տեսնելով շատ կարճ փեշով, հրահանգել է տուն գնալ ու «շոր հագնել»Իսկ ես ակամա մտաբերեցի, որ Վանաձորի ասուլիսներից մեկում՝ մոտ 10-15 տարի առաջ, մի նորելուկ թղթակցուհի գոտկատեղից վերեւ բաց հագուստ էր հագել, եւ այդտեղ գտնվող մի միջահասակ լրագրող ասուլիսից հետո հեգնեց գործընկերոջը, թե «Էս դրանց խմբագրությունում մի կամբինացի չե՞ն գտել, որ էդ էրեխուն հագցնեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել